Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ ՈՐՈՇՈՒՄԸ ԿԱՐԳԱՎՈՐՎՈՂ ՇՈՒԿԱՅԻ ՕՊԵՐԱՏՈՐԻ ՀԱՄԱՐ ԼՐԱՑՈՒՑԻՉ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՏԵՍԱԿՆԵՐ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրություն
Այս ակտն ուժը կորցրել է։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը՝ գործել է 2009-12-31-ից մինչև 2021-06-14։
ամբողջ փաստաթուղթըգործել է մինչև 2021-06-14Բացել ARLIS-ում

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

17 սեպտեմբերի 2008 թ.

Պետական գրանցման թիվ 05008279

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

26 օգոստոսի 2008 թ. թիվ 253-Ն

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ԿԱՐԳԱՎՈՐՎՈՂ ՇՈՒԿԱՅԻ ՕՊԵՐԱՏՈՐԻ ՀԱՄԱՐ ԼՐԱՑՈՒՑԻՉ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՏԵՍԱԿՆԵՐ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(վերնագիրը փոփ. 01.12.09 թիվ 344-Ն)

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «ե» կետը, «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասը և «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 103-րդ հոդվածի 7-րդ կետը՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.

1. Թույլատրել կարգավորվող շուկայի օպերատորին տվյալ կարգավորվող շուկայում իրականացնել.

1) վարկային ռեսուրսների առևտրի կազմակերպման գործառույթը,

2) Հայաստանի Հանրապետության, համայնքների և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից թողարկված արժեթղթերով, ինչպես նաև՝ վարկային ռեսուրսների առևտրի շրջանակներում կնքված գործարքների արդյունքում ծագած փոխադարձ պարտավորությունների (պահանջների) որոշման և հաշվանցման (քլիրինգի) գործառույթը:

(1-ին կետը խմբ. 01.12.09 թիվ 344-Ն)

1.1. Սույն որոշման իմաստով վարկային ռեսուրսների առևտուր է համարվում վարկային պայմանագրերի միջոցով որոշակի ժամկետով և տոկոսադրույքով Հայաստանի Հանրապետության դրամով կամ արտարժույթով արտահայտված դրամական միջոցների տրամադրումը՝ կարգավորվող շուկայի օպերատորի կանոններով սահմանված կարգով: Վարկային ռեսուրսների առևտրի կազմակերպումը վարկային ռեսուրսների առևտրի համար անհրաժեշտ կազմակերպական, իրավական և տեխնիկական միջոցների ապահովումն է:

(1.1-ին կետը լրաց. 01.12.09 թիվ 344-Ն)

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

ՀՀ կենտրոնական

բանկի նախագահ Ա. Ջավադյան

2008 թ. օգոստոսի 29

Երևան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։