Անցնել բովանդակությանը

ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 9-Ի N 5-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

21 դեկտեմբերի 2009 թվականի N 1062-Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 9-Ի N 5-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասին համապատասխան՝

1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2006 թվականի հունվարի 9-ի «Երևանի պետական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպության խորհրդի կազմը հաստատելու մասին» N 5-Ա որոշմամբ հաստատված խորհրդի կազմում Ս. Սեյրանյանի փոխարեն ընդգրկել Ա. Աշոտյանին, Գ. Մհերյանի փոխարեն` Ա. Օսիկյանին:

2. Խորհրդի կազմում նոր անդամներ ընդգրկվելու, ինչպես նաև խորհրդի մի շարք անդամների պաշտոնների փոփոխության կապակցությամբ Հայաստանի Հանրապետության վարչապետի 2006 թվականի հունվարի 9-ի N 5-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`

1) որոշման «Հիմնադրի անունից առաջադրված խորհրդի անդամներ» բաժնում`

ա. «Ս. Սեյրանյան - ՀՀ կրթության և գիտության նախարար» բառերը փոխարինել «Ա. Աշոտյան - ՀՀ կրթության և գիտության նախարար» բառերով,

բ. «Գ. Մհերյան - ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության պետի տեղակալ» բառերը փոխարինել «Ա. Օսիկյան - ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության պետի տեղակալ» բառերով,

գ. «Մ. Թոփուզյան - ՀՀ Նախագահի խորհրդական» բառերը փոխարինել «Մ. Թոփուզյան - ՀՀ սահմանադրական դատարանի դատավոր» բառերով,

դ. «Վ. Սարգսյան - ՀՀ Նախագահի օգնական» բառերը փոխարինել «Վ. Սարգսյան - ՀՀ Նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ» բառերով:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Տ. Սարգսյան

2009 թ. դեկտեմբերի 21

Երևան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։