Հոդված 5
Հոդված 5.
Օրենքի 18-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հոդված 18. Պաշտպանության նպատակով տրանսպորտային միջոցների օգտագործումը
Զորահավաքային նախապատրաստության շրջանակներում խաղաղ և ռազմական դրության ժամանակ զինված ուժերն ու այլ զորքերը տրանսպորտային միջոցներով ապահովելու նպատակով սահմանվում է տրանսպորտային միջոցների օգտագործում:
Տրանսպորտային միջոցների օգտագործման հետ կապված հարաբերությունները սահմանվում են օրենքով:»: