Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՎԻԱՑԻԱՅԻ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ ՀՐԱՄԱՆԸ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՎԻԱՑԻԱՅԻ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 21-Ի N 98-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հրամանընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

28 դեկտեմբերի 2009 թ.

Պետական գրանցման թիվ 32009473

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ

ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՎԻԱՑԻԱՅԻ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

15 դեկտեմբերի 2009 թ. N 181-Ն

Հ Ր Ա Մ Ա Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՎԻԱՑԻԱՅԻ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 21-Ի N 98-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70- րդ հոդվածով՝

Հրամայում եմ՝

1. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետի 2009 թվականի հուլիսի 21-ի «Օդային ուղիների շահագործման թույլտվությունների տրման պահանջների և պայմանների կանոնակարգը հաստատելու մասին» N 98-Ն հրամանով հաստատված «Օդային ուղիների շահագործման թույլտվությունների տրման պահանջների և պայմանների կանոնակարգ»-ում (այսուհետ` Կանոնակարգ) կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը.

1) Կանոնակարգի 3-րդ կետում «Կանոնավոր օդային հաղորդակցություն իրականացնելու նպատակով օդային ուղիների շահագործման թույլտվություններ ստանալու համար Հայաստանի Հանրապետությունում գրանցված օդանավ շահագործողները, որոնք Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ստացել են ավիափոխադրողի մասնագիր և ունեն «Կանոնավոր օդային հաղորդակցություն» գործունեության տեսակի լիցենզիա,» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետությունում գրանցված օդանավ շահագործողները, որոնք Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ստացել են ավիափոխադրողի մասնագիր և ունեն «Կանոնավոր օդային հաղորդակցություն» գործունեության տեսակի լիցենզիա, որևէ օդային ուղիով առաջին անգամ կանոնավոր օդային հաղորդակցություն իրականացնելու նպատակով օդային ուղիների շահագործման թույլտվություններ ստանալու համար» բառերով.

2) Կանոնակարգի 4-րդ կետի 4-րդ ենթակետը ուժը կորցրած ճանաչել.

3) Կանոնակարգի 11-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«11. Կանոնավոր հաղորդակցություն իրականացնելու նպատակով օդային ուղիների շահագործման թույլտվությունները տրվում են 2 տարի գործողության ժամկետով, որի ավարտից հետո, բայց ոչ ուշ, քան թռիչքի օրվանից առնվազն 3 աշխատանքային օր առաջ, օդանավ շահագործողները Գլխավոր վարչություն են ներկայացնում սույն Կանոնակարգի ձև 1-ով սահմանված Հայտ տվյալ երթուղով օդային ուղիների շահագործման թուլյտվության գործողության ժամկետի երկարացման համար՝ անհրաժեշտության դեպքում նաև ներկայացնելով Գլխավոր վարչություն նախկինում ներկայացված փաստաթղթերի փոփոխությունները:»:

4) Կանոնակարգի 14-րդ կետում.

ա. առաջին նախադասությունը «սահմանված հայտ» բառերից հետո լրացնել «կամ ուղարկում է հեռագիր` հետևյալ տեղեկատվությամբ.

1) Օդանավ շահագործողի կամ մասնավոր փոխադրում իրականացնող կազմակերպության կամ ֆիզիկական անձի անվանումը, գտնվելու վայրը, կապի միջոցների համարները,

2) Օդանավ շահագործողի ԻԿԱՕ-ի եռանիշ կոդը և չվերթի համարը,

3) Օդանավի տիպը, ազգային և գրանցման նիշերը,

4) Փոխադրման նպատակը,

5) Փոխադրման կատարման ամսաթիվը, թռիչք/վայրէջքի աերոդրոմները և ժամերը,

6) Փոխադրումների տեսակը (ուղևորային, բեռնային, համակցված),

7) Օդանավի բեռնվածության (ուղևորների քանակը, բեռի քաշը և բնույթը):» բառերով.

բ. երկրորդ նախադասությունը հանել:

5) Կանոնակարգի 15-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«15. Երկու և ավելի ոչ կանոնավոր օդային փոխադրման թույլտվություն ստանալու համար հայտին կամ հեռագրին կից Հայտատուն պետք է Գլխավոր վարչություն ներկայացնի օդանավի անձնակազմերի, ուղևորների, ուղեբեռի և երրորդ անձանց նկատմամբ պատասխանատվության ապահովագրության վկայականները (սերտիֆիկատները) և նախատեսվող ոչ կանոնավոր օդային փոխադրումների ծրագիրը:»:

6) Կանոնակարգի 16-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«16. Եթե օդային փոխադրումը հրատապ է և Հայտատուն չի կարող պահպանել սույն Կանոնակարգի 14-րդ կետում նշված ժամկետները, ապա Հայտատուն պետք է էլեկտրոնային փոստի կամ հեռագրի միջոցով նշի հայտը կամ հեռագիրը սահմանված ժամկետներում չներկայացնելու հիմնավոր պատճառները:».

7) Կանոնակարգի Ձև 3-ի 6-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«6. Փոխադրման կատարման ամսաթվերը և ժամերը».

8) Կանոնակարգի Ձև 4-ը շարադրել նոր խմբագրությամբ համաձայն N 1 Հավելվածի:

N 1 Հավելված

ՀՀ կառավարությանն առընթեր

քաղաքացիական ավիացիայի

գլխավոր վարչության պետի

2009 թվականի դեկտեմբերի 15-ի

N 181-Ն հրամանի

Ձև 4

ՀՀ կառավարությանն

առընթեր քաղաքացիական ավիացիայի

գլխավոր վարչության պետի

2009 թվականի հուլիսի 21-ի

թիվ 98-Ն հրամանով հաստատված

կանոնակարգի

«ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ 000/20

PERMISSION 000/20

ՈՉ ԿԱՆՈՆԱՎՈՐ ՕԴԱՅԻՆ ՓՈԽԱԴՐՄԱՆ

FOR NON SCHEDULED AIR TRANSPORTATION

Փոխադրում իրականացնող ___________________

Operator ___________________

Պատվիրատու ___________________

Charterer ___________________

Երթուղի ___________________

Route ___________________

Օդանավերի տիպերը ___________________

Aircraft type ___________________

Օդանավերի ազգային և գրանցման նիշերը ___________________

Aircraft national and registration marks ___________________

Չվերթի համարը ___________________

Flight number ___________________

Հաճախականությունը ___________________

Frequency ___________________

Թույլտվության գործողության ժամկետը մինչև` «____» __________20 թ.

Permission validity till: «____» __________20 թ.

____________________________

(պաշտոն, անուն, ազգանուն)

(Position, name, surname)

Կ.Տ.

Seal

«____» ___________20 թ.

«____» ___________20 թ.

(տրման ամսաթիվը)

(date of issue)

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

Գլխավոր վարչության պետ Ա. Մովսեսյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։