Անցնել բովանդակությանը

ՀՀ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 9 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 2009 ԹՎԱԿԱՆԻ N 280-Ա ՀՐԱՄԱՆԸ

Հրամանընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

9 դեկտեմբերի 2009 թ.

ք. Երևան N 280-Ա

Հ Ր Ա Մ Ա Ն

«ԿՈՎԿԱՍ ՆԵՎԱՌԱ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԲՈՒՅՍԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՔԻՄԻԱԿԱՆ ԵՎ ԿԵՆՍԱԲԱՆԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՎԱՃԱՌՔԻ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆԸ ԴԱԴԱՐԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետի դրույթով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության լիցենզավորող հանձնաժողովի 2009 թվականի դեկտեմբերի 3-ի N 11 եզրակացությունը՝

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝

1. Դադարեցնել «Կովկաս Նևառա» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության բույսերի պաշտպանության քիմիական և կենսաբանական միջոցների վաճառք իրականացնելու լիցենզիայի գործողությունը (լիցենզիա N 000003՝ տրված 2007 թվականի ապրիլի 13-ին)։

2. Աշխատակազմի լիցենզավորման վարչության պետ Տ. Գասպարյանին՝ «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի դրույթներին համապատասխան՝ եռօրյա ժամկետում սույն հրամանը ուղարկել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն՝ հրապարակման, «Կովկաս Նևառա» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե։

3. Սույն հրամանի կատարման նկատմամբ հսկողությունը վերապահել նախարարի տեղակալ Տ. Պետրոսյանին։

Նախարար

Գ. Ալավերդյան

Տ Վ Յ Ա Լ Ն Ե Ր

Բույսերի պաշտպանության քիմիական ԵՎ կենսաբանական միջոցների վաճառքի բնագավառում լիցենզիայի գործողությունը կասեցված անձի

Հ/հ Ֆիզիկական անձ (անուն, ազգանուն), իրավաբանական անձ (անվանումը) Հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ) Գտնվելու վայրը Լիցենզիայի սերիան, համարը Լիցենզիա տալու ամսաթիվը Գործողու-թյան ժամկետը Բնակու-թյան վայրը Տեղեկություններ գրանցամատյա-նում լիցենզիայի վերաձևակերպման, նրա գործողության կասեցման, լիցեն-զիայի գործողու-թյան դադարեցման մասին Այլ տեղեկու-թյուններ

1 2 3 4 5 6 7 8 9 10

Նոր տրամադրվող լիցենզիաներ

1 «Կովկաս Նևառա» ՍՊԸ 862281 ք. Երևան, Մառի 18/1, բն.46 N000003 13.04.2007թ. Անժամկետ --- 10.12.2009 թ-ից լիցենզիայի գործողությունը համարվում է դադարեցված: Հիմք՝ ՀՀ գյու-ղատնտեսության նախարարի 09.12.2009 թ. N 280-Ա հրամանը

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։