Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ «ՀԱՆՐԱԿԱՑԱՐԱՆՆԵՐ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ UՏԵՂԾԵԼՈՒ ՄԱUԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

«Վավերացնում եմ»

Հայաստանի Հանրապետության

Նախագահ Ռ. Քոչարյան

15 նոյեմբերի 2000 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

15 նոյեմբերի 2000 թվականի N 738

«ՀԱՆՐԱԿԱՑԱՐԱՆՆԵՐ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Ստեղծել «Հանրակացարաններ» փակ բաժնետիրական ընկերություն` կանոնադրական կապիտալի չափը սահմանելով 146533,4 հազ. դրամ:

2. «Հանրակացարաններ» փակ բաժնետիրական ընկերության գույքի կազմում ընդգրկել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր միգրացիայի և փախստականների վարչության տնօրինության 7 շենք` 36,257 հազ. քառ. մետր ընդհանուր մակերեսով` 146533,4 հազ. դրամ արժեքով:

3. «Հանրակացարաններ» փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի տնօրինման, ինչպես նաև «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8 հոդվածի 5-րդ կետով սահմանված լիազորությունները վերապահել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության կառավարման ոլորտում գործող «Միգրացիոն պետական ծառայություն» պետական մարմնին:

(3-րդ կետը փոփ. 29.12.05 N 2327-Ն, 17.12.09 N 1472-Ն)

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2000 թվականի նոյեմբերի 15-ից:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Ա. Մարգարյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։