Հոդված 1
Հոդված 1
Համաձայնագրում կատարել հետևյալ փոփոխությունները
1) 1-ին հոդվածում.
1-ին կետի երկրորդ նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրմամբ.
«Ներքին շուկաների պաշտպանության նպատակով Պայմանավորվող կողմերի միջև առանձին արձանագրություններով ձևակերպվում են ազատ առևտրի պայմանակարգից բացառությունները»:
2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրմամբ.
«2. Սույն Համաձայնագրի նպատակների համար և դրա գործողության ժամանակահատվածում, Պայմանավորվող կողմերի պետությունների տարածքներից ծագած ապրանքներ ասելով, հասկացվում են այն ապրանքները, որոնք Պայմանավորվող կողմերի պետությունների տարածքներից ծագած են ճանաչվել ապրանքների ծագման երկրի որոշման կանոններին համապատասխան, որոնք հաստատվել են Անկախ Պետությունների Համագործակցության Կառավարությունների ղեկավարների խորհրդի 2000 թ. նոյեմբերի 30-ի որոշմամբ»:
2) 3-րդ հոդվածի 3-րդ կետը հանել,
3) 4-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրմամբ.
«Հոդված 4
Պայմանավորվող կողմերը ներքին շուկաների պաշտպանության համար կիրառում են հատուկ պաշտպանական, հակադեմպինգային և փոխհատուցման միջոցներ իրենց պետությունների օրենսդրության շրջանակներում` հաշվի առնելով ԱՀԿ համապատասխան նորմերն ու կանոնները»:
4) 9-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրմամբ.
«Հոդված 9
Պայմանավորվող կողմերն իրենց պետությունների օրենսդրության շրջանակներում կիրառում են պետական օգնություն դրամական օժանդակությունների տեսքով կամ այլ ձևով` հաշվի առնելով ԱՀԿ համապատասխան նորմերն ու կանոնները»:
5) 12-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրմամբ.
«Հոդված 12
Պայմանավորվող կողմերը, Պայմանավորվող կողմերից յուրաքանչյուրի պետության օրենսդրությանը համապատասխան, իրականացնում են արտահանման վերահսկողություն ապրանքների, տեղեկատվության, աշխատանքների, ծառայությունների, մտավոր գործունեության արդյունքների նկատմամբ, որոնք կարող են օգտագործվել զանգվածային ոչնչացման զենքի և դրա առաքման միջոցների ստեղծման ժամանակ, ինչպես նաև սպառազինության և ռազմական տեխնիկայի այլ տեսակների նկատմամբ (այսուհետ` ապրանքներ և տեխնոլոգիաներ):
Ապրանքների և տեխնոլոգիաների ցուցակներն ու ապրանքների և տեխնոլոգիաների արտահանման վերահսկողության իրականացման կարգը պետք է համապատասխանեն արտահանման վերահսկողության միջազգային պայմանակարգերը կարգավորող միջազգային պայմանագրերի պահանջներին:
Արտահանման վերահսկողությունը սպառազինության և ռազմական տեխնիկայի, ինչպես նաև տեղեկատվության, աշխատանքների, ծառայությունների, մտավոր գործունեության արդյունքների, այդ թվում` դրանց հանդեպ բացառիկ իրավունքների (մտավոր սեփականության) նկատմամբ, որոնք հանդիսանում են ռազմական նշանակության արտադրանք, իրականացվում է ռազմատեխնիկական համագործակցության ոլորտում Պայմանավորվող կողմերի պետությունների օրենսդրությանը համապատասխան»:
6) 20-րդ հոդվածը հանել: