Հոդված 2. Ը. Բրոմքլորմեթան
Հոդված 2Ը. Բրոմքլորմեթան
Յուրաքանչյուր Կողմ պետք է երաշխավորի, որ 2002թ. հունվարի 1-ից սկսած` տասներկու ամսվա ընթացքում և հետագա յուրաքանչյուր տասներկուամսյա ժամանակահատվածում Գ Հավելվածի III խմբում նշված վերահսկվող նյութերի սպառման և արտադրության հաշվարկային մակարդակը չի գերազանցի զրոն: Սույն կետը կիրառելի է` բացառությամբ այն դեպքերի, երբ Կողմերը կորոշեն թույլատրել արտադրության և սպառման այնպիսի ծավալ, որն անհրաժեշտ կլինի, ըստ իրենց միջև ձեռք բերված համաձայնության, էական համարվող կարիքները հոգալու համար:
Ե. Հոդված 3
Արձանագրության 3-րդ հոդվածում «2-րդ, 2Ա-ից 2Ը հոդվածներ» բառերին պետք է փոխարինեն «2-րդ, 2Ը-ից 2Թ հոդվածներ» բառերը:
Զ. Հոդված 4, 1 quin և 1 sex կետեր
Արձանագրության 4-րդ հոդվածի 1 qua կետից հետո պետք է ավելացվեն հետևյալ կետերը.
1 quin. Սկսած 2004թ. հունվարի 1-ից` յուրաքանչյուր Կողմ պետք է արգելի Գ Հավելվածի I Խմբում նշված վերահսկվող նյութերի ներմուծումը սույն Արձանագրության Կողմ չհանդիսացող ցանկացած պետությունից:
1 sex. Սույն կետի ուժի մեջ մտնելուց հետո` մեկ տարվա ընթացքում, յուրաքանչյուր Կողմ պետք է արգելի Գ Հավելվածի III Խմբում նշված վերահսկվող նյութի ներմուծումը սույն Արձանագրության Կողմ չհանդիսացող պետությունից:
Է. Հոդված 4, 2 quin և 2 sex կետեր
Արձանագրության 4-րդ հոդվածի 2 qua կետից հետո պետք է ավելացվեն հետևյալ կետերը.
2 quin. Սկսած 2004թ. հունվարի 1-ից` յուրաքանչյուր Կողմ պետք է արգելի Գ Հավելվածի I Խմբում նշված վերահսկվող նյութերի արտահանումը սույն Արձանագրության Կողմ չհանդիսացող պետություն:
2 sex. Սույն կետի ուժի մեջ մտնելուց հետո` մեկ տարվա ընթացքում, յուրաքանչյուր Կողմ պետք է արգելի Գ Հավելվածի III Խմբում նշված վերահսկվող նյութի արտահանումը Արձանագրության Կողմ չհանդիսացող ցանկացած պետություն:
Ը. Հոդված 4, 5-7-րդ կետեր
Արձանագրության 4-րդ հոդվածի 5-ից 7-րդ կետերում «Ա և Բ Հավելվածներ, Գ Հավելվածի II Խումբ և Ե Հավելված» բառերին պետք է փոխարինեն «Ա, Բ, Գ և Ե Հավելվածներ» բառերը:
Թ. Հոդված 4, կետ 8
Արձանագրության 4-րդ հոդվածի 8-րդ կետում «2Ա-ից 2Ե հոդվածներ, 2Է և 2Ը հոդվածներ» բառերին պետք է փոխարինեն «2Ա-ից 2Թ հոդվածներ» բառերը:
Ժ. Հոդված 5, կետ 4
Արձանագրության 5-րդ հոդվածի 4-րդ կետում «2Ա-ից 2Ը հոդվածներ» բառերին պետք է փոխարինեն «2Ա-ից 2Թ հոդվածներ» բառերը:
ԺԱ. Հոդված 5, կետեր 5 և 6
Արձանագրության 5-րդ հոդվածի 5-րդ և 6-րդ կետերում «2Ա-ից 2Ե հոդվածներ» բառերին պետք է փոխարինեն «2Ա-ից 2Ե և հոդված 2Թ հոդվածներ» բառերը:
ԺԲ. Հոդված 5, 8 ter (ա) կետ
Արձանագրության 5-րդ հոդվածի 8 ter (ա) ենթակետի վերջում պետք է ավելացվի հետևյալ նախադասությունը.
Սկսած 2016թ. հունվարի 1-ից` սույն հոդվածի 1-ին կետի շրջանակներում գործող ցանկացած Կողմ պետք է կատարի 2Զ հոդվածի 8-րդ կետով սահմանված վերահսկիչ միջոցառումները և, որպես սույն վերահսկիչ միջոցառումների իրականացման հիմք, 2015թ. օգտագործի արտադրության և սպառման մակարդակի միջին հաշվարկը:
ԺԳ. Հոդված 6
Արձանագրության 6-րդ հոդվածի «2Ա-ից 2Ը հոդվածներ» բառերին պետք է փոխարինեն «2Ա-ից 2Թ հոդվածներ» բառերը:
ԺԴ. Հոդված 7, կետ 2
Արձանագրության 7-րդ հոդվածի 2-րդ կետում «Բ և Գ հոդվածներ» բառերին պետք է փոխարինեն «Բ Հավելված և Գ Հավելվածի I և II Խումբ» բառերը:
ԺԵ. Հոդված 7, կետ 3
Արձանագրության 7-րդ հոդվածի 3-րդ կետի առաջին նախադասությունից հետո պետք է ավելացվի հետևյալ նախադասությունը.
Յուրաքանչյուր Կողմ պետք է Քարտուղարությանը տրամադրի վիճակագրական տվյալներ Ե Հավելվածում թվարկված` կարանտինի ժամանակ, ինչպես նաև առաքումից առաջ վերահսկվող նյութերի` տարեկան կտրվածքով օգտագործվող քանակության վերաբերյալ:
ԺԶ. Հոդված 10
Արձանագրության 10-րդ հոդվածի 1-ին կետում «2Ա-ից 2Ե հոդվածներ» բառերին պետք է փոխարինեն «2Ա-ից 2Ե հոդվածներ և 2Թ հոդված» բառերը:
ԺԷ. Հոդված 17
Արձանագրության 17-րդ հոդվածի «2Ա-ից 2Ը հոդվածներ» բառերին պետք է փոխարինեն «2Ա-ից 2Թ հոդվածներ» բառերը:
ԺԸ. Հավելված Գ
Արձանագրության Գ Հավելվածին պետք է ավելացվի հետևյալ Խումբը.
Խումբ Նյութ Իզոմերների քանակը Օզոնի քայքայում
III Խումբ CH.2BrC բրոմքլորմեթան 1 0.12