Անցնել բովանդակությանը

Հոդված 3

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 3

Ուժի մեջ մտնելը

1. Սույն Փոփոխությունն ուժի մեջ է մտնում 2001թ. հունվարի 1-ին` պայմանով, որ Կողմերի կամ տնտեսական ինտեգրման տարածաշրջանային կազմակերպությունների կողմից ի պահ են հանձնվել «Օզոնային շերտը քայքայող նյութերի մասին» Մոնրեալի Արձանագրության վավերացման, ընդունման կամ հաստատման մասին առնվազն քսան փաստաթուղթ: Մինչ հիշյալ ամսաթիվը սույն պայմանը չկատարելու դեպքում Փոփոխությունն ուժի մեջ է մտնում պայմանը կատարելու օրվան հաջորդող իննսուներորդ օրը:

2. 1-ին կետի նպատակների համար` տնտեսական ինտեգրման տարածաշրջանային կազմակերպության կողմից ի պահ հանձնված ցանկացած նման փաստաթուղթ չի համարվի հավելյալ նման կազմակերպության անդամ պետությունների կողմից ի պահ հանձնված փաստաթղթերին:

3. Սույն Փոփոխության` 1-ին կետում սահմանված կարգով ուժի մեջ մտնելուց հետո Արձանագրության ցանկացած այլ Կողմի համար այն ուժի մեջ է մտնում Կողմի վավերացման, ընդունման կամ հաստատման մասին փաստաթղթերն ի պահ հանձնելու օրվան հաջորդող իննսուներորդ օրը:

Հայաստանի Հանրապետության համար ուժի մեջ է մտել 2009թ. հունվարի 18-ին:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։