Գլուխ II · Սեփականություն
Հոդված 7
Հոդված 7
Արտոնությունները և անձեռնմխելիությունները տրվում են անդամ պետությունների խորհրդարանների ներկայացուցիչներին ոչ թե անձնական շահի, այլ նրանց գործառույթների անկախ իրականացումը ՍԾՏՀ ԽՎ-ում ապահովելու համար: Հետևաբար, անդամ պետությունը ոչ միայն իրավունք ունի հրաժարվելու իր խորհրդարանի ներկայացուցչի անձեռնմխելիությունից յուրաքանչյուր այն դեպքում, երբ, այդ անդամ պետության կարծիքով, անձեռնմխելիությունը կարող է խոչընդոտել արդարադատության իրականացմանը, և երբ այն կարող է վերացվել` առանց վնաս պատճառելու այն նպատակներին, որոնց համար անձեռնմխելիությունը տրվել է: