Հոդված 5
Հոդված 5
Անդամ պետությունների խորհրդարանների ներկայացուցիչները ՍԾՏՀ ԽՎ հանդիպումների ընթացքում իրենց գործառույթների իրականացման և դեպի այդ հանդիպումների վայրը ուղևորվելու և այդ վայրից վերադառնալու ժամանակ պետք է օգտվեն հետևյալ արտոնություններից և անձեռնմխելիություններից.
ա) անձեռնմխելիություն ձերբակալման կամ կալանավորման և անձնական ուղեբեռը առգրավելու և իրենց` որպես ներկայացուցիչներ աշխատելու ընթացքում բանավոր կամ գրավոր արտահայտությունների և կատարած բոլոր գործողությունների հետ կապված յուրաքանչյուր իրավական գործընթացից,
բ) բոլոր փաստաթղթերի (ներառյալ իրենց պատկանող համակարգչային ծրագրերը, տեսաժապավենները կամ տվյալներ պարունակող սկավառակները) անձեռնմխելիություն,
գ) կոդերը օգտագործելու և սուրհանդակների միջոցով կամ անդամ պետությունների դիվանագիտական առաքելությունների միջոցով կնքված փոստով փաստաթղթեր կամ թղթակցություն ստանալու իրավունք,
դ) ՍԾՏՀ անդամ պետություններում իրենց և իրենց ամուսինների ազատում ներգաղթային սահմանափակումներից, օտարերկրյա քաղաքացիների համար սահմանված գրանցումից կամ ազգային ծառայություն անցնելու պարտավորությունից այդ պետություններ իրենց գործառույթների իրականացման հետ կապված այցերի կամ այդ պետություններով անցնելու ընթացքում,
ե) մաքսային և տարադրամի փոխանակման վերահսկողության դեպքում տրամադրվում են`
- իրենց Կառավարության կողմից նույն հնարավորությունները, ինչպիսիք ունեն ժամանակավորապես պաշտոնական պարտականություններ կատարելու նպատակով արտասահման մեկնած ավագ պաշտոնյաները,
- այլ անդամ պետությունների Կառավարությունների կողմից նույն հնարավորությունները, ինչպիսիք ունեն ժամանակավորապես պաշտոնական պարտականություններ կատարող օտարերկրյա Կառավարությունների ներկայացուցիչները: