ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
30 դեկտեմբերի 2009 թվականի N 1090-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 12-Ի N 477-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրով հաստատված կարգի 121-րդ կետի 2-րդ ենթակետով և ելնելով Հայաստանի Հանրապետության միասնական հարկային օրենսգրքի հատուկ մասի նախագծին առնչվող առավել սկզբունքային որոշ հարցեր եկամուտների վարչարարության նոր մշակույթի ներդրման բարձրագույն խորհրդի նիստերում քննարկելու անհրաժեշտությունից`
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2009 թվականի հունիսի 12-ի «Հայաստանի Հանրապետության միասնական հարկային օրենսգրքի հատուկ մասի նախագծի քննարկման աշխատանքային խումբ ստեղծելու և աշխատանքային խմբի անհատական կազմը հաստատելու մասին» N 477-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը`
1) 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«2. Հաստատել`
ա. աշխատանքային խմբի անհատական կազմը` համաձայն N 1 հավելվածի,
բ. Հայաստանի Հանրապետության միասնական հարկային օրենսգրքի հատուկ մասի նախագծին առնչվող առավել սկզբունքային որոշ հարցերի քննարկման ժամանակացույցը` համաձայն N 2 հավելվածի:».
2) որոշմամբ հաստատված աշխատանքային խմբի անհատական կազմի 3-րդ և 4-րդ տողերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Կ. Մինասյան - ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի առաջին տեղակալ
Տ. Բարսեղյան - ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ».
3) որոշման հավելվածը համարակալել որպես N 1 հավելված.
4) որոշումը լրացնել նոր` N 2 հավելվածով` համաձայն հավելվածի։
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Տ. Սարգսյան
2009 թ. դեկտեմբերի 30
Երևան
Հավելված
ՀՀ վարչապետի 2009 թ.
դեկտեմբերի 30-ի N 1090-Ա որոշման
«Հավելված
ՀՀ վարչապետի 2009 թ.
հունիսի 12-ի N 477-Ա որոշման
Ժ Ա Մ Ա Ն Ա Կ Ա Ց Ո Ւ Յ Ց
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ ՀԱՏՈՒԿ ՄԱՍԻ ՆԱԽԱԳԾԻՆ ԱՌՆՉՎՈՂ ԱՌԱՎԵԼ ՍԿԶԲՈՒՆՔԱՅԻՆ ՈՐՈՇ ՀԱՐՑԵՐԻ ՔՆՆԱՐԿՄԱՆ
NN
ը/կ Քննարկվելիք հարցի բովանդակությունը Պատասխանատու մարմինները և ներկայացուցիչները Քննարկման ժամկետը
1 2 3 4
1. Ավելացված արժեքի հարկով չհարկվող նվազագույն շեմի իջեցման հարցի քննարկում աշխատանքային խումբ
ՀՀ Ազգային ժողովի պատգամավորներ
Վ. Բոստանջյան
Ա. Նռանյան 2010 թ. հունվարին կայանալիք ԵՎԲԱԽ-ի առաջին նիստ
2. Ավելացված արժեքի հարկի գծով գործող արտոնությունների կրճատման և հարկման բազայի ընդլայնման հարցերի քննարկում աշխատանքային խումբ
ՀՀ Ազգային ժողովի պատգամավորներ
Վ. Բոստանջյան
Ա. Նռանյան նախորդ նիստին հաջորդող ԵՎԲԱԽ-ի նիստ
3. Ավելացված արժեքի հարկի հաշվարկման հաշվեգրման սկզբունքի` ամբողջությամբ ներդրման հարցի քննարկում աշխատանքային խումբ
ՀՀ Ազգային ժողովի պատգամավորներ
Վ. Բոստանջյան
Ա. Նռանյան նախորդ նիստին հաջորդող ԵՎԲԱԽ-ի նիստ
4. Շահութահարկով հարկման նպատակով հիմնական միջոցների ամորտիզացիոն նվազագույն ժամկետների ընդլայնման հարցի քննարկում աշխատանքային խումբ
ՀՀ Ազգային ժողովի պատգամավորներ
Վ. Բոստանջյան
Ա. Նռանյան նախորդ նիստին հաջորդող ԵՎԲԱԽ-ի նիստ
5. Նվազագույն շահութահարկի վերացման հարցի քննարկում աշխատանքային խումբ
ՀՀ Ազգային ժողովի պատգամավորներ
Վ. Բոստանջյան
Ա. Նռանյան նախորդ նիստին հաջորդող ԵՎԲԱԽ-ի նիստ
6. 2012 թվականից գյուղատնտեսության ոլորտի շահութահարկի արտոնության վերացման հարցի քննարկում աշխատանքային խումբ
ՀՀ Ազգային ժողովի պատգամավորներ
Վ. Բոստանջյան
Ա. Նռանյան նախորդ նիստին հաջորդող ԵՎԲԱԽ-ի նիստ
7. Ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքների ցանկի ընդլայնման հարցի քննարկում (մասնավորապես, 3 մլն դրամից ավելի մաքսային արժեք ունեցող թեթև մարդատար ավտոմեքենաները և շարժիչային յուղերն ակցիզային հարկով հարկելու հարցի քննարկում) աշխատանքային խումբ
ՀՀ Ազգային ժողովի պատգամավորներ
Վ. Բոստանջյան
Ա. Նռանյան նախորդ նիստին հաջորդող ԵՎԲԱԽ-ի նիստ
8. Ներմուծվող և տեղական արտադրության ապրանքատեսակների համար ակցիզային հարկի միևնույն դրույքաչափերի սահմանման և ակցիզային հարկի դրույքաչափերը մինչև 50 տոկոսով բարձրացնելու հարցերի քննարկում աշխատանքային խումբ
ՀՀ Ազգային ժողովի պատգամավորներ
Վ. Բոստանջյան
Ա. Նռանյան նախորդ նիստին հաջորդող ԵՎԲԱԽ-ի նիստ
9. 2013 թվականից հաստատագրված վճարների համակարգի վերացման հարցի քննարկում աշխատանքային խումբ
ՀՀ Ազգային ժողովի պատգամավորներ
Վ. Բոստանջյան
Ա. Նռանյան նախորդ նիստին հաջորդող ԵՎԲԱԽ-ի նիստ
10. Ավելացված արժեքի հարկի և շահութահարկի դրույքաչափերի վերանայման և դրա հետ կապված ընդհանուր նշանակության այլ հարցերի քննարկում աշխատանքային խումբ
ՀՀ Ազգային ժողովի պատգամավորներ
Վ. Բոստանջյան
Ա. Նռանյան ԵՎԲԱԽ-ի առանձին նիստ
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար
Դ. Սարգսյան