Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1993 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 16-Ի N 572 ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԿԱՐԳԻ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրություն
Այս ակտն ուժը կորցրել է։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը՝ գործել է 1995-01-13-ից մինչև 1997-07-01։
ամբողջ փաստաթուղթըգործել է մինչև 1997-07-01Բացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

13 հունվարի 1995 թվականի N 13

քաղ. Երևան

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1993 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 16-Ի N 572 ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԿԱՐԳԻ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է`

Հայաստանի Հանրապետության կառավարության 1993 թվականի նոյեմբերի 16-ի «Շինարարության պատվերի տեղադրման մրցույթի կազմակերպման և անցկացման կարգի հաստատման մասին» N 572 որոշմամբ հաստատված կարգի մեջ կատարել հետևյալ լրացումը և փոփոխությունները`

ա) կարգի 2-րդ կետում «նոր» բառից հետո լրացնել «և անավարտ» բառերը.

բ) կարգի 4-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«Մինչև 50,0 հազ. ԱՄՆ-ի դոլարին համարժեք նախահաշվային արժեքով օբյեկտների շինարարության պատվերի տեղադրման մրցույթի անցկացման նպատակահարմարությունը որոշում է պատվիրատուն».

գ) կարգի 8-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«Մրցույթը կազմակերպում և անցկացնում է պատվիրատուն, անկախ օբյեկտի նախահաշվային արժեքից և ֆինանսավորման աղբյուրից».

դ) կարգի 10-րդ կետից հանել «Հայաստանի Հանրապետության ճարտարապետության և քաղաքաշինության պետական վարչությունը կամ» բառերը.

ե) ուժը կորցրած ճանաչել կարգի 3-րդ և 5-րդ կետերը:

Հայաստանի Հանրապետության վարչապետ Հ. ԲԱԳՐԱՏյան

Հայաստանի Հանրապետության ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐԻՉ Ս. ՄԱՆԱՍԱՐՅԱՆ

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։