Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԲՆԱԿԻՉ ՌԻՄԱ ԳԱԶԱՐՈՎԱՅԻՆ 1988-1992 ԹՎԱԿԱՆՆԵՐԻՆ ԱԴՐԲԵՋԱՆԻՑ ԲՌՆԱԳԱՂԹԱԾ ԱՆՁԱՆՑ ԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ ԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ ԱՌԱՋՆԱՀԵՐԹ ԾՐԱԳՐԻ ՇԱՀԱՌՈՒ ՃԱՆԱՉԵԼՈՒ ԵՎ ԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ ԽՆԴԻՐԸ ԼՈՒԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

3 դեկտեմբերի 2009 թվականի N 1403-Ա

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԲՆԱԿԻՉ ՌԻՄԱ ԳԱԶԱՐՈՎԱՅԻՆ 1988-1992 ԹՎԱԿԱՆՆԵՐԻՆ ԱԴՐԲԵՋԱՆԻՑ ԲՌՆԱԳԱՂԹԱԾ ԱՆՁԱՆՑ ԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ ԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ ԱՌԱՋՆԱՀԵՐԹ ԾՐԱԳՐԻ ՇԱՀԱՌՈՒ ՃԱՆԱՉԵԼՈՒ ԵՎ ԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ ԽՆԴԻՐԸ ԼՈՒԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի մայիսի 20-ի N 747-Ն որոշման 1-ին կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Երևան քաղաքի Նոր Նորքի 2-րդ զանգվածի ուսանողական ավանի 2-րդ մասնաշենքի N 716 սենյակի բնակիչ, փախստական Ռիմա Գազարովային ճանաչել 1988-1992 թվականներին Ադրբեջանից բռնագաղթած անձանց բնակարանային ապահովության առաջնահերթ ծրագրի շահառու:

2. Ռիմա Գազարովայի բնակարանային խնդիրը լուծել Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի փետրվարի 5-ի N 118-Ն որոշման 2-րդ կետի 2-րդ ենթակետի համաձայն Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարությանը հատկացված միջոցների հաշվին ձեռք բերվող բնակարաններից 1-սենյականոց բնակարանի հատկացմամբ (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Շենքերի և շինությունների ձեռքբերում» հոդվածով):

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Տ. Սարգսյան

2009 թ. դեկտեմբերի 8

Երևան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։