Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

«վԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

նԱԽԱԳԱՀ Լ. ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ

«10» հոկտեմբերի 1995 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

10 հոկտեմբերի 1995 թ. N 49

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ի կատարումն Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի 1995 թվականի հունվարի 17-ի «Գույքահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկման կարգի մասին» որոշման 2-րդ կետի «բ» ենթակետի, Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության մի շարք որոշումներ (ցանկը կցվում է):

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1995 թվականի հոկտեմբերի 10-ից:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Հ. ԲԱԳՐԱՏՅԱՆ

Հաստատված է

ՀՀ կառավարության 1995 թվականի

հոկտեմբերի 10-ի N 49 որոշմամբ

Ց Ա Ն Կ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉՎԱԾ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ

1. Հայկական ՍՍՌ Մինիստրների սովետի 1956 թվականի մարտի 19-ի «Հայկական ՍՍՌ կույրերի միավորմանը պատկանող շենքերը տեղական հարկերից և գանձումներից ազատելու մասին» N Պ-101 որոշումը:

2. Հայկական ՍՍՌ Մինիստրների սովետի 1962 թվականի մայիսի 15-ի «Հաշմանդամ քաղաքացիներին տրանսպորտային միջոցների հարկ վճարելուց ազատելու մասին» N 226 որոշումը:

3. Հայկական ՍՍՀ Մինիստրների սովետի 1968 թվականի դեկտեմբերի 10-ի N 520 որոշմամբ հաստատված բնակարանային-շինարարական կոոպերատիվի օրինակելի կանոնադրության 18-րդ կետը:

4. Հայկական ՍՍՀ Մինիստրների խորհրդի 1971 թվականի հոկտեմբերի 5-ի N 611 որոշմամբ հաստատված Հայկական ՍՍՀ ֆինանսների մինիստրության կանոնադրության 7-րդ կետի «զ» ենթակետի երկրորդ պարբերությունը:

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։