Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՕԳՏԱԿԱՐ ՀԱՆԱԾՈՆԵՐԻ ՊԱՇԱՐՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՇՎԵԿՇՌԻ ՎԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրություն
Այս ակտն ուժը կորցրել է։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը՝ գործել է 2010-02-11-ից մինչև 2010-06-17։
ամբողջ փաստաթուղթըգործել է մինչև 2010-06-17Բացել ARLIS-ում

«Վավերացնում եմ»

Հայաստանի Հանրապետության

Նախագահ Ռ. Քոչարյան

12 մայիսի 2004 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

29 ապրիլի 2004 թվականի N 637-Ն

ՕԳՏԱԿԱՐ ՀԱՆԱԾՈՆԵՐԻ ՊԱՇԱՐՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՇՎԵԿՇՌԻ ՎԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 10-րդ կետի կիրարկումն ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել օգտակար հանածոների պաշարների պետական հաշվեկշռի վարման կարգը` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Ա. Մարգարյան

2004 թ. մայիսի 5

Երևան

Հավելված

ՀՀ կառավարության 2004 թվականի

ապրիլի 29-ի N 637-Ն որոշման

Կ Ա Ր Գ

ՕԳՏԱԿԱՐ ՀԱՆԱԾՈՆԵՐԻ ՊԱՇԱՐՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՇՎԵԿՇՌԻ ՎԱՐՄԱՆ

1. Սույն կարգով կանոնակարգվում է Հայաստանի Հանրապետությունում օգտակար հանածոների պաշարների պետական հաշվեկշռի վարման ընթացակարգը:

2. Օգտակար հանածոների պաշարների պետական հաշվեկշիռը վարում է Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունը:

Օգտակար հանածոների պաշարների պետական հաշվեկշիռը կազմվում և պարբերաբար փոփոխվում է ընդերքօգտագործողների կողմից ներկայացվող համապատասխան հաշվետվությունների հիման վրա։ Այն պետք է պարունակի տեղեկություններ արդյունաբերական նշանակություն ունեցող հանքավայրերում պարփակված` բոլոր տեսակների օգտակար հանածոների պաշարների քանակի, որակի և ուսումնասիրվածության աստիճանի, գործող կամ նախագծվող արդյունաբերական կազմակերպության հետախուզված ու նախնական գնահատված պաշարներով ապահովվածության մասին:

Օգտակար հանածոների տարեկան հաշվետվական հաշվեկշռի ձևերը հաստատում է Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարը:

(2-րդ կետը փոփ. 29.01.10 N 65-Ն)

3. Օգտակար հանածոների պաշարների հաշվառումը կատարվում է պինդ օգտակար հանածոների, ստորերկրյա քաղցրահամ և հանքային ջրերի հանքավայրերի պաշարների դասակարգմանը (A, B, C1 և C2) համապատասխան:

4. Օգտակար հանածոների պաշարների վերաբերյալ պետական փորձաքննական եզրակացությունը հիմք է ծառայում դրանց` պետական հաշվեկշռում գրանցման համար:

Հաշվառման ենթակա են բոլոր տեսակների օգտակար հանածոների հաստատված պաշարները:

5. Օգտակար հանածոների պաշարները հաշվառվում են յուրաքանչյուր տարվա հունվարի 1-ի դրությամբ` ըստ հանքավայրերի ու տեղամասերի, ինչպես նաև ըստ օգտակար հանածոների տեսակների, դրանց քանակի և որակական տվյալների:

Ամփոփված տվյալների հիման վրա կազմվում է ամփոփ հաշվետվական հաշվեկշիռ:

Օգտակար հանածոների մարված (արդյունահանված և ընդերքից կորսված) պաշարների դուրսգրումը կատարվում է ընդերքօգտագործողների ներկայացրած մարկշեյդերական չափագրումների (հիմնավորում) արդյունքում կազմված հաշվետվական հաշվեկշիռների հիման վրա:

6. Ընդերքշահագործող կազմակերպությունները հաշվետվական հաշվեկշիռները հանձնում են Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարությանը` մինչև հաշվետու տարվան հաջորդող հունվարի 25-ը:

(6-րդ կետը փոփ. 29.01.10 N 65-Ն)

7. Հաշվետվական հաշվեկշիռը լրացվում է ընդերքօգտագործող կազմակերպությունների կողմից յուրաքանչյուր հանքավայրի (տեղամասի) համար առանձին: Հաշվետվական հաշվեկշիռն ստորագրում է կազմակերպության ղեկավարը, գլխավոր երկրաբանը, իսկ պինդ օգտակար հանածոների դեպքում` նաև մարկշեյդերական չափագրում կատարողը:

Յուրաքանչյուր օգտակար հանածոյի, ինչպես նաև միևնույն տեսակի, բայց տարբեր որակական հատկանիշներ և արդյունաբերական նշանակություն ունեցող օգտակար հանածոների համար կազմվում է առանձին հաշվետվական հաշվեկշիռ:

8. Ամփոփ հաշվետվական հաշվեկշռում հանքավայրերը խմբավորվում են ըստ մարզերի, որոնցում հանքավայրերը բաշխվում են ըստ արդյունաբերական իրացման հետևյալ դասակարգմամբ`

հետախուզվող,

շահագործվող,

պահուստային:

9. Արդյունաբերական նշանակությունը կորցրած կամ հետագա երկրաբանահետախուզական աշխատանքների և արդյունահանման արդյունքում չհաստատված պաշարների դուրսգրումը կատարվում է պետական փորձաքննական եզրակացության հիման վրա` պաշարների պետական հաշվեկշռում համապատասխան փոփոխություններ կատարելու համար:

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար Մ. Թոփուզյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։