Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՎԱՐՁԱԿԱԼԱԾ ԳՈՒՅՔՆ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

21 հունվարի 2010 թվականի N 74-Ն

ՎԱՐՁԱԿԱԼԱԾ ԳՈՒՅՔՆ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 627-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված դրույթները և «Ծաղկաձորի գլխավոր մարզահամալիր» պետական փակ բաժնետիրական ընկերության և ամերիկյան «ՆՅՈՒ ՀՈՐԻԶՈՆ ԳՐՈՒՊ ԻՆԿ» ընկերության միջև կնքված վարձակալության պայմանագրին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Թույլատրել «Ծաղկաձորի գլխավոր մարզահամալիր» պետական փակ բաժնետիրական ընկերությանը (այսուհետ՝ ընկերություն) սեփականության իրավունքով իրեն պատկանող՝ ամերիկյան «ՆՅՈՒ ՀՈՐԻԶՈՆ ԳՐՈՒՊ ԻՆԿ» ընկերությանը (այսուհետ` վարձակալ) վարձակալությամբ տրված ընդհանուր գույքից սույն որոշման հավելվածում նշված 32237.1 քառ. մետր մակերեսով և 197,306.28 հազ. դրամ արժեքով գույքով (այսուհետ` գույք) ու դրանց զբաղեցրած, ինչպես նաև գույքով չծանրաբեռնված` ընդհանուր 76121 քառ. մետր հողամասով վճարել այդ ընկերության կողմից տեղաբաշխված` պետությանը պատկանող համապատասխան թվով բաժնետոմսերի` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ձեռքբերման դիմաց:

2. Ընկերության կողմից ձեռք բերված բաժնետոմսերի մարումից հետո` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով` համապատասխան չափով նվազեցնել ընկերության կանոնադրական կապիտալը:

3. Պետությանը փոխանցվող հողամասերի և գույքի նկատմամբ հաշվարկվող ավելացված արժեքի հարկը վճարել «Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 9-րդ կետով սահմանված կարգով:

4. Հայաստանի Հանրապետության կողմից ձեռք բերված` սույն որոշման 1-ին կետում նշված գույքն ամրացնել «Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարություն» պետական կառավարչական հիմնարկին՝ գույքային իրավունքների պետական գրանցումն իրականացնելով վերջինիս միջոցների հաշվին:

5. Թույլատրել Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության տնօրինության գույքը` համաձայն վարձակալի և ընկերության միջև կնքված վարձակալական պայմանագրի 2.4-րդ կետի, որպես առաջին փուլի կատարում՝ ուղղակի վաճառքի ձևով օտարել վարձակալին (ընկերություն N E 0476582006-2, փաստաթուղթ N 2006039989-15, թվագրված` 22 հունիսի 2006 թ., գրանցման հասցեն` 112 Նորֆ Քերրի Սթրիթ, Նևադա 897034121) (այսուհետ` գնորդ):

6. Սահմանել`

1) օտարման ենթակա վարձակալական գույքի վաճառքի գինը՝ 197,306.28 հազ. դրամ.

2) որ գնորդին է օտարվում նաև գույքի զբաղեցրած, ինչպես նաև շենք-շինություններով չծանրաբեռնված 76121 քառ. մետր հողատարածքը՝ կադաստրային արժեքով:

7. Վճարումները կատարել եռամսյա ժամկետում, Հայաստանի Հանրապետության արժույթով` գույքի վաճառքի գնի 70 տոկոսն ուղղելով Հայաստանի Հանրապետության պետական բյուջե, 30 տոկոսը՝ համապատասխան համայնքի ֆոնդային բյուջե` ըստ գույքի գտնվելու վայրի, իսկ հողամասի կադաստրային արժեքը՝ «Պետական սեփականություն համարվող հողի վաճառքից մուտքեր» գանձապետական հաշվին:

8. Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարին` գույքի վաճառքի գնի և հողամասի կադաստրային արժեքի վճարումից հետո գնորդի հետ կնքել գույքի օտարման մասին պայմանագիր՝ դրանում նախատեսելով, որ գնորդը պարտավորվում է իր միջոցների հաշվին վճարել գույքային իրավունքների պետական գրանցման համար օրենքով սահմանված գումարներն ու տուրքերը:

9. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Տ. Սարգսյան

2010 թ. փետրվարի 5

Երևան

Հավելված

ՀՀ կառավարության 2010 թվականի

հունվարի 21-ի N 74-Ն որոշման

Ց Ա Ն Կ

«ԾԱՂԿԱՁՈՐԻ ԳԼԽԱՎՈՐ ՄԱՐԶԱՀԱՄԱԼԻՐ» ՊԵՏԱԿԱՆ ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԱԿՏԻՎՆԵՐԻ ԿԱԶՄԻՑ ԱՌԱՆՁՆԱՑՎՈՂ` ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՄԲ ՏՐՎԱԾ ԳՈՒՅՔԻ

NN

ը/կ Շենք-շինության անվանումը Շենքի մակերեսը(քառ. մ) Շենքի

զբաղեցրած հողի մակերեսը (քառ. մ) Շենքի արժեքը`

առանց հողամասի և առանց ԱԱՀ-ի(հազ. դրամ)

1. Հյուրանոցային մասնաշենք-1 5446.0 1196.7 34252.81

2. Հյուրանոցային մասնաշենք-2 4641.2 1201.8 41225.47

3. Հասարակական կենտրոն 2258.88 999.6 29552.98

4. Ջրային բուժ. կենտրոն 1928.88 1038.3 8729.90

5. Ճաշարան 3934.88 853.7 17536.54

6. Սպորտդահլիճ-1 1858.75 1717.3 8283.89

7. Սպորտդահլիճ-2 1793.0 1734.5 7990.77

8. Սպորտդահլիճ-3 1710.3 1728.4 8147.87

9. Սպորտդահլիճ-4 1858.58 1727.1 8283.13

10. Թեթև աթլետիկայի մանեժ 5038.06 5373.3 22296.87

11. Տնտեսական մասնաշենք 379.11 460.4 1904.27

12. Տաղավար 20.1 21.1 66.85

13. Բենզինի լցավորման կետ 85.39 86 916.34

14. Էլեկտրաենթակայան-4 48.49 57.7 210.56

15. Էլեկտրաենթակայան-3 75.42 90.5 327.50

16. Էլեկտրաենթակայան-2 31.25 37.5 135.70

17. Էլեկտրաենթակայան-1 38.2 47 165.88

18. Պահակակետ (անցակետ) 26.92 50.1 2071.56

19. Ավտոտնակներ 796.75 956.1 3866.45

20. Ավտոտնակներ 266.96 307 1340.94

Շենք-շինություններով չծանրաբեռնված հողամաս 56437.2

Ընդամենը 32237.1 76121 197,306.28

Ընդհանուր հողամասերի կադաստրային արժեքը 344,373 հազ. դրամ է` առանց ավելացված արժեքի հարկի։

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար Դ. Սարգսյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։