Անցնել բովանդակությանը

ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ 1990 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻՆ ԲԱՔՎՈՒՄ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱԾ ՀԱՅԿԱԿԱՆ ԿՈՏՈՐԱԾՆԵՐԻ ԵՎ ՏԵՂԱՀԱՆՈՒՄՆԵՐԻ 20-ԱՄՅԱ ՏԱՐԵԼԻՑԻՆ ՆՎԻՐՎԱԾ ԳԻՏԱԿԱՆ ՆՍՏԱՇՐՋԱՆԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

15 փետրվարի 2010 թվականի N 85-Ա

1990 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻՆ ԲԱՔՎՈՒՄ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱԾ ՀԱՅԿԱԿԱՆ ԿՈՏՈՐԱԾՆԵՐԻ ԵՎ ՏԵՂԱՀԱՆՈՒՄՆԵՐԻ 20-ԱՄՅԱ ՏԱՐԵԼԻՑԻՆ ՆՎԻՐՎԱԾ ԳԻՏԱԿԱՆ ՆՍՏԱՇՐՋԱՆԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`

1990 թվականի հունվարին Բաքվում տեղի ունեցած հայկական կոտորածների և տեղահանումների 20-ամյա տարելիցին նվիրված գիտական նստաշրջանը 2010 թվականի հունվարի 19-ին Երևանում անցկացնելու հետ կապված ծախսերը՝ 269610 դրամի սահմաններում, կատարել Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պատվիրակությունների ընդունելության համար նախատեսված միջոցների հաշվին՝ համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ներկայացրած հաշվետվության:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Տ. Սարգսյան

2010 թ. փետրվարի 15

Երևան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։