Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ 1995 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 26-Ի «ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՀԱՄԱՆԵՐՈՒՄ ՀԱՅՏԱՐԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՈՐՈՇՈՒՄԸ ԿԻՐԱՐԿԵԼՈՒ ՀԱՋՈՐԴԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

«Վավերացնում եմ»

Հայաստանի Հանրապետության

Նախագահ Լ. Տեր-Պետրոսյան

23 նոյեմբերի 1995 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

23 նոյեմբերի 1995 թվականի N 80

քաղ. Երևան

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ 1995 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 26-Ի «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՀԱՄԱՆԵՐՈՒՄ ՀԱՅՏԱՐԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՈՐՈՇՈՒՄԸ ԿԻՐԱՐԿԵԼՈՒ ՀԱՋՈՐԴԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ի կատարումն Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի 1995 թվականի սեպտեմբերի 26-ի «Հայաստանի Հանրապետության Սահմանադրության ընդունման կապակցությամբ համաներում հայտարարելու մասին» որոշման 15-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել ուղղիչ աշխատանքային հիմնարկներում, քննչական մեկուսարաններում, նախաքննության, հետաքննության մարմիններում, դատարաններում և կարգապահական գումարտակներում Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի 1995 թվականի սեպտեմբերի 26-ի «Հայաստանի Հանրապետության Սահմանադրության ընդունման կապակցությամբ համաներում հայտարարելու մասին» որոշման կիրարկման հետևյալ հաջորդականությունը`

ա) 1-ին և 2-րդ խմբի հաշմանդամներին, հղի կանանց, 60 տարին լրացած տղամարդկանց, 55 տարին լրացած կանանց.

բ) նրանց, ովքեր ազատվում են պատիժը կրելուց.

գ) այն անձանց, որոնց պատժաչափը կրճատելուց հետո լրանում է պայմանական կամ պայմանական-վաղակետ ազատման ժամկետը.

դ) ըստ քրեական գործերի հարուցման կամ դատավճիռների կայացման հաջորդականության:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1995 թվականի նոյեմբերի 23-ից:

Հայաստանի Հանրապետության վարչապետ Հ. ԲԱԳՐԱՏյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։