Անցնել բովանդակությանը

ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ Հ. ՔՈՒՇԿՅԱՆԻՆ ՍԻՆԳԱՊՈՒՐ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

18 փետրվարի 2010 թվականի N 95-Ա

Հ. ՔՈՒՇԿՅԱՆԻՆ ՍԻՆԳԱՊՈՒՐ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`

1. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարար Հ. Քուշկյանին 2010 թվականի փետրվարի 16-20-ը գործուղել Սինգապուր (Սինգապուրի Հանրապետություն)` Սինգապուրի առողջապահության նախարարի հետ համագործակցության հարցերը քննարկելու, ինչպես նաև «Էրեբունի» բժշկական կենտրոնի և Սինգապուրի ազգային համալսարանական հիվանդանոցի միջև փոխըմբռնման հուշագիր ստորագրելու համար:

2. Ընդունել ի գիտություն, որ Հ. Քուշկյանի՝ Սինգապուր գործուղման հետ կապված ծախսերը կկատարվեն հրավիրող կողմի հաշվին:

3. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին` լուծել Հ. Քուշկյանի՝ Սինգապուր մեկնելու հետ կապված հարցերը:

4. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարար Հ. Քուշկյանին` գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Սինգապուր գործուղման արդյունքների մասին հաշվետվություն:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Տ. Սարգսյան

2010 թ. փետրվարի 18

Երևան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։