Անցնել բովանդակությանը

ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԻՆՏԵՐԼԱԿԵՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

18 փետրվարի 2010 թվականի N 101-Ա

ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԻՆՏԵՐԼԱԿԵՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`

1. Մարդու իրավունքների եվրոպական դատարանի ապագայի վերաբերյալ քննարկումներին նվիրված բարձրաստիճան պաշտոնյաների համաժողովին մասնակցելու նպատակով 2010 թվականի փետրվարի 17-20-ը Ինտերլակեն (Շվեյցարիայի Համադաշնություն) գործուղել պատվիրակություն` համաձայն հավելվածի:

2. Գ. Դանիելյանի և Է. Բաբայանի` Ինտերլակեն գործուղման հետ կապված ծախuերը կատարել Հայաuտանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեով արտաuահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեuված միջոցների հաշվին:

3. Լ. Ամիրջանյանի և Զ. Մնացականյանի` Ինտերլակեն գործուղման հետ կապված ծախuերը կատարել Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության աշխատակազմի պահպանման ծախսերում գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:

4. Հայաuտանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին` լուծել պատվիրակության` Ինտերլակեն մեկնելու հետ կապված հարցերը:

5. Հայաuտանի Հանրապետության արդարադատության նախարար Գ. Դանիելյանին` գործուղումից վերադառնալուց հետո եռoրյա ժամկետում Հայաuտանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Ինտերլակեն գործուղման արդյունքների մաuին հաշվետվություն:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Տ. Սարգսյան

2010 թ. փետրվարի 18

Երևան

Հավելված

ՀՀ վարչապետի 2010 թ.

փետրվարի 18-ի N 101-Ա որոշման

Կ Ա Զ Մ

2010 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 17-20-Ը ԻՆՏԵՐԼԱԿԵՆ ՄԵԿՆՈՂ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ

Գ. Դանիելյան - ՀՀ արդարադատության նախարար (պատվիրակության ղեկավար)

Է. Բաբայան - ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ

Լ. Ամիրջանյան - ՀՀ արտաքին գործերի նախարարության աշխատակազմի իրավաբանական վարչության պետի պաշտոնակատար

Զ. Մնացականյան - Եվրոպայի խորհրդում ՀՀ մշտական ներկայացուցիչ, դեսպան

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։