ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
19 փետրվարի 2010 թվականի N 107-Ա
ԱՊՀ ՄԱՍՆԱԿԻՑ ԵՐԿՐՆԵՐԻ ՎԵՑԵՐՈՐԴ ԲԱՑ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԴԵԼՓՅԱՆ ԽԱՂԵՐԻ ԿԱԶՄԿՈՄԻՏԵ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ -174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 2-րդ ենթակետի` 2010 թվականի հունիսի 26-ից մինչև հուլիսի 2-ը Երևանում ԱՊՀ մասնակից երկրների վեցերորդ բաց երիտասարդական Դելփյան խաղերի կազմակերպման և անցկացման նպատակով ստեղծել ԱՊՀ մասնակից երկրների վեցերորդ բաց երիտասարդական Դելփյան խաղերի անցկացման կազմկոմիտե` համաձայն հավելվածի:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Տ. Սարգսյան
2010 թ. փետրվարի 19
Երևան
Հավելված
ՀՀ վարչապետի 2010 թ.
փետրվարի 19-ի N 107-Ա որոշման
Կ Ա Զ Մ
ԱՊՀ ՄԱՍՆԱԿԻՑ ԵՐԿՐՆԵՐԻ ՎԵՑԵՐՈՐԴ ԲԱՑ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԴԵԼՓՅԱՆ ԽԱՂԵՐԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԿԱԶՄԿՈՄԻՏԵԻ
Ա. Գևորգյան - ՀՀ փոխվարչապետ, ՀՀ տարածքային կառավարման նախարար (կազմկոմիտեի նախագահ)
Հ. Պողոսյան - ՀՀ մշակույթի նախարար (կազմկոմիտեի նախագահի տեղակալ)
Ա. Սմբատյան - ԱՊՀ երկրների հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամի գործադիր տնօրեն (համաձայնությամբ)
Ա. Դավթյան - ՀՀ Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, սպորտի և երիտասարդության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ (համաձայնությամբ)
Ա. Բախշյան - ՀՀ տարածքային կառավարման նախարարի տեղակալ
Պ. Սաֆարյան - ՀՀ ֆինանսների նախարարի առաջին տեղակալ
Ա. Պողոսյան - ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ
Մ. Մկրտչյան - ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ
Շ. Քոչարյան - ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ
Հ. Դարբինյան - ՀՀ առողջապահության նախարարի առաջին տեղակալ
Ա. Քարամյան - ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ
Ա. Ավետիսյան - ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի տեղակալ
Ա. Աֆյան - ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության պետի տեղակալ
Վ. Վարդանյան - Երևանի քաղաքապետի տեղակալ (համաձայնությամբ)
Ա. Մովսեսյան - ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ
Ա. Հարությունյան - Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ (համաձայնությամբ)
Ա. Կարապետյան - ՀՀ կառավարության աշխատակազմի սոցիալական վարչության պետ
Ռ. Ամիրխանյան - Հայաստանի կոմպոզիտորների և երաժշտագետների միության նախագահ (համաձայնությամբ)
Դ. Ղազարյան - Հայաստանի երաժշտական ընկերության նախագահ (համաձայնությամբ)
Ս. Սարաջյան - «Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա» ՊՈԱԿ-ի ռեկտոր (համաձայնությամբ)
Բ. Թումանյան - Հայաստանի Դելփյան կոմիտեի նախագահ (համաձայնությամբ)
Գ. Մանասյան -«Հայաստանի պետական ֆիլհարմոնիա» ՊՈԱԿ-ի տնօրեն (համաձայնությամբ)
Ի. Ալմոյան - ՀՀ մշակույթի նախարարի խորհրդական (քարտուղար)
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար
Դ. Սարգսյան