Անցնել բովանդակությանը

ՀՀ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԵՎ ԿԱՊԻ ՆԱԽԱՐԱՐԻ 29 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 2009 ԹՎԱԿԱՆԻ N 824-Ա ՀՐԱՄԱՆԸ

Հրամանընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԵՎ ԿԱՊԻ ՆԱԽԱՐԱՐ

29 դեկտեմբերի 2009 թ.

ք. Երևան N 824-Ա

Հ Ր Ա Մ Ա Ն

ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐ ԶԱՐՈՒՀԻ ԲԱՐԴԱԿՉՅԱՆԻՆ ՏՐԱՄԱԴՐՎԱԾ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՄԱՐԴԱՏԱՐ-ՏԱՔՍԻ ԱՎՏՈՄՈԲԻԼՆԵՐՈՎ ՈՒՂԵՎՈՐԱՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՏԾ N 00038 ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԿԱՍԵՑՈՒՄԸ ՎԵՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի 7-րդ մասով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության Հայաստանի Հանրապետության տրանսպորտային տեսչության 2009 թվականի դեկտեմբերի 22-ի N 17-01/05-3681 գրությունը՝ անհատ ձեռնարկատեր ԶԱՐՈՒՀԻ ԲԱՐԴԱԿՉՅԱՆԻ ՏԾ N 00038 լիցենզիայի գործողության կասեցումը վերացնելու մասին.

վերացնել Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարի 2009 թվականի դեկտեմբերի 4-ի «Մի շարք կազմակերպություններին տրամադրված Հայաստանի Հանրապետությունում մարդատար-տաքսի ավտոմոբիլներով ուղևորափոխադրումների կազմակերպման լիցենզիաների գործողությունները կասեցնելու մասին» N 731-Ա հրամանի 2-րդ կետով նշված անհատ ձեռնարկատեր ԶԱՐՈՒՀԻ ԲԱՐԴԱԿՉՅԱՆԻ 2007 թվականի սեպտեմբերի 11-ի ՏԾ N 00038 լիցենզիայի գործողության կասեցումը 2009 թվականի դեկտեմբերի 27-ից։

ՀՀ տրանսպորտի և կապի

նախարար` Գ. Սարգսյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։