Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 27-Ի N 1486-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

11 փետրվարի 2010 թվականի N 149-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 27-Ի N 1486-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի նոյեմբերի 27-ի «Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն» հիմնադրամ ստեղծելու, «Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն» հիմնադրամի կանոնադրությունը հաստատելու, նախնական, միջին և բարձրագույն մասնագիտական կրթության գծով հավատարմագրման փորձաքննություն իրականացնելու լիազորություն տալու և Հայաստանի Հանրապետության 2008 թվականի պետական բյուջեում վերաբաշխում, Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի դեկտեմբերի 20-ի N 1540-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու և Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությանը գումար հատկացնելու մասին» N 1486-Ն որոշման N 1 հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները`

1) 14-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«14. Խորհրդի նախագահ ի պաշտոնե հանդիսանում է Հայաստանի Հանրապետության վարչապետը: Խորհրդի անհատական կազմը հաստատվում է Հայաստանի Հանրապետության վարչապետի կողմից, սույն կանոնադրության 20-րդ կետին համապատասխան: Խորհրդի ձևավորման աշխատանքներն ապահովում է պետական լիազորված մարմինը».

2) ուժը կորցրած ճանաչել 15-րդ, 17-րդ և 18-րդ կետերը.

3) 20-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«20. Խորհրդի կազմը ձևավորվում է`

1) 1 անդամ` Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությունից.

2) 4 անդամ` պետական և ոչ պետական բուհերի դասախոսական կազմի ներկայացուցիչներից, որոնցից երկուսը չեն կարող միաժամանակ հանդիսանալ պետական ծառայողներ.

3) 1 անդամ` պետական կամ ոչ պետական բուհերի ուսանողներից.

4) 1 անդամ` «Գործատուների միությունների մասին» Հայաստանի Հանրապետության oրենքով ստեղծված Գործատուների հանրապետական միության ներկայացուցիչներից.

5) 1 անդամ` «Բանկերի և բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության oրենքով սահմանված կարգով ստեղծված բանկերի միության ներկայացուցիչներից.

6) 1 անդամ` «Լույս» մշակութային, գիտական, կրթական հիմնադրամի ներկայացուցիչներից.

7) 1 անդամ` ազգային մրցունակության խորհրդի կազմից:».

4) 21-րդ կետի 9-րդ ենթակետից հանել «խորհրդի նախագահի,», իսկ 20-րդ ենթակետից «նախագահ և» բառերը:

2. Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված իրավաբանական անձի կանոնադրությունում սույն որոշումից բխող փոփոխությունների պետական գրանցումը:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Տ. Սարգսյան

2010 թ. փետրվարի 24

Երևան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։