Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1995 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 11-Ի N 8 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրություն
Այս ակտն ուժը կորցրել է։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը՝ գործել է 1995-12-28-ից մինչև 2001-07-02։
ամբողջ փաստաթուղթըգործել է մինչև 2001-07-02Բացել ARLIS-ում

«Վավերացնում եմ»

Հայաստանի Հանրապետության

Նախագահ Լ. Տեր-Պետրոսյան

28 դեկտեմբերի 1995 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

28 դեկտեմբերի 1995 թվականի N 119

քաղ. Երևան

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1995 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 11-Ի N 8 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ձեռնարկությունների, հիմնարկների և կազմակերպությունների միջոցով միայնակ մայրերին, մինչև 2 տարեկան երեխաների խնամքի համար տրվող ամենամսյա պետական նպաստների, մինչև 17 տարեկան (սովորող և կրթաթոշակ չստացող` մինչև 18 տարեկան) երեխաներին տրվող ամենամսյա նպաստների և երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող միանվագ նպաստների գծով հատկացվող միջոցների նպատակային օգտագործումն ապահովելու համար Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 1995 թվականի հունվարի 11-ի «Հայաստանի Հանրապետությունում ձեռնարկությունների, հիմնարկների և կազմակերպությունների հաշիվներից վճարումների հերթականության սահմանման մասին» N 8 որոշման 2-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ.

«Սահմանել, որ սույն որոշման 1-ին կետի գործողությունը չի տարածվում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով միայնակ մայրերին, մինչև 2 տարեկան երեխաների խնամքի համար տրվող ամենամսյա պետական նպաստների, մինչև 17 տարեկան (սովորող և կրթաթոշակ չստացող` մինչև 18 տարեկան) երեխաներին տրվող ամենամսյա նպաստների և երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող միանվագ նպաստների վճարման նպատակով ձեռնարկությունների, հիմնարկների և կազմակերպությունների հաշիվներին փոխանցված միջոցների վրա: Այդ միջոցների հաշվին նպաստների վճարումները կատարվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված ժամկետներում` անկախ հարկերի և Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նկատմամբ այլ պարտադիր վճարումների գծով Հայաստանի Հանրապետության հարկային տեսչության մարմինների կողմից ձեռնարկությունների, հիմնարկների և կազմակերպությունների հաշիվներին ներկայացված անվիճելի գանձման փաստաթղթերի առկայությունից»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1995 թվականի դեկտեմբերի 28-ից:

Հայաստանի Հանրապետության վարչապետ Հ. ԲԱԳՐԱՏյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։