Հոդված 51
Հոդված 51.
Օրենսգրքի 40 հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
«Հոդված 40. Չափահաս դարձած դատապարտյալներին դաստիարակչական աշխատանքային գաղութներում թողնելը
Ուղղման և վերադաստիարակման արդյունքներն ամրապնդելու, ընդհանուր կրթությունը կամ պրոֆեսիոնալ պատրաստականությունն ավարտելու նպատակով տասնութ տարեկան դարձած դատապարտյալները թողնվում են դաստիարակչական աշխատանքային գաղութում մինչև պատժի ժամկետը լրանալը:
Տասնութ տարեկան դարձած և դաստիարակչական աշխատանքային գաղութում թողնված դատապարտյալների նկատմամբ տարածվում են այն ռեժիմը, աշխատանքային պայմանները, սննդի և նյութական ապահովման նորմաները, որոնք սահմանված են անչափահաս դատապարտյալների համար»: