ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը
ՎԵՐԱԿԱՆԳՆՎՈՂ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՎԱՎԵՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը որոշում է.
Վավերացնել 2009 թվականի հունվարի 26-ին Բոննում ստորագրված` Վերականգնվող էներգետիկայի միջազգային գործակալության կանոնադրությունը` ելնելով Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի 2010 թվականի հունվարի 22-ի ՍԴՈ-858 որոշման մեջ արտահայտված իրավական դիրքորոշումից` Սահմանադրության 81-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետին համապատասխան:
Հայաստանի Հանրապետության
Ազգային ժողովի նախագահ Հ. Աբրահամյան
25 փետրվարի 2010 թվականի,
քաղ. Երևան
ԱԺՈ-192-Ն