Անցնել բովանդակությանը

ՀՀ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ ՀՐԱՄԱՆԸ ՀՀ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2009 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 18-Ի 311-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հրամանընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

4 մարտի 2010 թ.

Պետական գրանցման թիվ 10210122

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

24 փետրվարի 2010 թ.

ք. Երևան N 24-Ն

Հ Ր Ա Մ Ա Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2009 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 18-Ի 311-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Քրեակատարողական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի 2-րդ մասով և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածով.

Հրամայում եմ`

1. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի 2009 թվականի դեկտեմբերի 18-ի «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության կառուցվածքային ստորաբաժանումների գործունեության կարգերը հաստատելու մասին» 311-Ն հրամանի 1-ին կետի 6-րդ ենթակետով հաստատված «Անձնակազմի կառավարման աշխատանքներ իրականացնող կառուցվածքային ստորաբաժանումների գործունեության կարգը» թիվ 6 հավելվածում (այսուհետ՝ Հավելված) կատարել հետևյալ լրացումները.

1) Հավելվածի 14-րդ կետում «Բաժնի պետից,» բառերից հետո լրացնել «Բաժնի պետի տեղակալից,» բառերը.

2) թիվ 6 Հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 15.1-րդ կետով.

«15.1. Բաժնի պետի տեղակալն իրականացնում է սույն կարգով գլխավոր մասնագետի համար նախատեսված գործառույթները, ինչպես նաև Բաժնի պետի բացակայության դեպքում փոխարինում է նրան։»։

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։

Գ. Դանիելյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։