Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՀՀ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ ՀՐԱՄԱՆԸ ՀՀ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 14-Ի ԹԻՎ 1-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հրամանընդունվել է 1 խմբագրություն
Այս ակտն ուժը կորցրել է։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը՝ գործել է 2010-03-25-ից մինչև 2025-01-01։
ամբողջ փաստաթուղթըգործել է մինչև 2025-01-01Բացել ARLIS-ում

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

1 մարտի 2010 թ.

Պետական գրանցման թիվ 11210119

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՊԵՏ

12 փետրվարի 2010 թ.

ք. Երևան N 1-Ն

Հ Ր Ա Մ Ա Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 14-Ի ԹԻՎ 1-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն`

Հրամայում եմ`

1. Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի 2005 թվականի հունվարի 14-ի «Հայաստանի Հանրապետության ոստիկանության համակարգի ձերբակալված անձանց պահելու վայրերում հասարակական դիտորդների խմբի գործունեության կարգը հաստատելու մասին» թիվ 1-Ն հրամանով հաստատված կարգի (այսուհետև` Կարգ) 5-րդ կետում «մեծամասնության» բառը փոխարինել «երկու երրորդի» բառերով:

2. Կարգի 13-րդ կետում «փաստաթուղթ» բառից հետո լրացնել «, որը նա պետք է կրի հագուստի վրա ՁՊՎ-ում գտնվելու ողջ ընթացքում» բառերը:

3. Կարգի 14-րդ կետում «ոստիկանության պետին» բառերից հետո լրացնել «կամ նրա տեղակալին» բառերը:

4. Կարգի 18-րդ կետի «ա» ենթակետում «ոստիկանության պետը» բառերից հետո լրացնել «կամ նրա տեղակալը» բառերը:

5. Կարգի 22-րդ կետի «ա» ենթակետում «ժամկետը» բառից հետո լրացնել «և խումբը իր անդամների երկու երրորդի միջնորդությամբ չի դիմել Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետին ևս երեք տարով նրա լիազորությունները երկարաձգելու մասին» բառերը:

6. Ուժը կորցրած ճանաչել կարգի 22-րդ կետի «զ» ենթակետը:

Ոստիկանության

գեներալ-մայոր Ա. Սարգսյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։