Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՔԱՂԱՔԱՇԻՆԱԿԱՆ ՆՈՐՄԱՏԻՎ-ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՄՇԱԿՄԱՆ ԵՎ ՀԱՍՏԱՏՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրություն
Այս ակտն ուժը կորցրել է։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը՝ գործել է 2002-08-17-ից մինչև 2025-08-03։
ամբողջ փաստաթուղթըգործել է մինչև 2025-08-03Բացել ARLIS-ում

040.0351.26.05.99

«Վավերացնում եմ»

Հայաստանի Հանրապետության

Նախագահ Ռ. Քոչարյան

26 մայիսի 1999 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

26 մայիսի 1999 թվականի N 351

քաղ. Երևան

ՔԱՂԱՔԱՇԻՆԱԿԱՆ ՆՈՐՄԱՏԻՎ-ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՄՇԱԿՄԱՆ ԵՎ ՀԱՍՏԱՏՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Քաղաքաշինության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10 և 16 հոդվածներին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

Սահմանել քաղաքաշինական նորմատիվ-տեխնիկական փաստաթղթերի մշակման և հաստատման հետևյալ կարգը`

ա) քաղաքաշինական նորմատիվ-տեխնիկական փաստաթղթերի համակարգում ընդգրկվող հանրապետական նորմատիվ-տեխնիկական փաստաթղթերը հաստատող (ընդունող բացի ազգային ստանդարտներից) պետական կառավարման մարմինը հանդիսանում է Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարությունը.

բ) (կետն ուժը կորցրել է 18.07.02 N 1016-Ն)

գ) (կետն ուժը կորցրել է 18.07.02 N 1016-Ն)

դ) քաղաքաշինական նորմատիվ-տեխնիկական փաստաթղթերը (բացի բնագավառի ազգային ստանդարտներից) գործողության մեջ դնելու, փոփոխություններ կատարելու և ուժը կորցրած ճանաչելու վերաբերյալ տեղեկատվությունը պարբերաբար հրապարակում է Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարությունը.

ե) (կետն ուժը կորցրել է 18.07.02 N 1016-Ն)

զ) քաղաքաշինության բնագավառի գերատեսչական նորմատիվ-տեխնիկական փաստաթղթերի մշակումն ու հաստատումն իրականացնում են Հայաստանի Հանրապետության համապատասխան նախարարությունները, գերատեսչությունները, տարածքային կառավարման մարմինները` համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարության հետ:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Ա. Դարբինյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։