ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
10 մարտի 2010 թվականի N 157-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՈՍԿՎԱ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. «Նոր նախաձեռնություններ ԱՊՀ-ում Ռուսաստանի նախագահության տարում» ԱՊՀ մասնակից պետությունների միջազգային տնտեսական ֆորումին մասնակցելու նպատակով 2010 թվականի մարտի 4-5-ը Մոսկվա (Ռուսաստանի Դաշնություն) գործուղել Հայաստանի Հանրապետության պատվիրակություն՝ համաձայն հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության պատվիրակության կազմում ընդգրկել նաև Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Օ. Եսայանին:
3. Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ, Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարար Ա. Գևորգյանին և Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարի խորհրդական Ս. Ամիրբեկյանին շարունակել գործուղումը մինչև մարտի 6-ը՝ ԱՊՀ տնտեսական համագործակցության հարցերով 45-րդ նիստին մասնակցելու, Ռուսաստանի Դաշնության կառավարության նախագահի առաջին տեղակալ Ի. Շուվալովի և Ռուսատանի Դաշնության տարածքային զարգացման նախարար Վ. Բասարգինի հետ հանդիպելու համար:
4. Ա. Գևորգյանի և Ս. Ամիրբեկյանի՝ Մոսկվա գործուղման հետ կապված ծախսերը կատարել 2010 թվականի պետական բյուջեով արտաuահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեuված միջոցների հաշվին՝ համաձայն փաստացի կատարված ծախսերը հիմնավորող փաստաթղթերի:
5. Ա. Գալստյանի, Գ. Քոչարյանի և Ա. Հարությունյանի՝ Մոսկվա գործուղման հետ կապված ծախսերը կատարել 2010 թվականի պետական բյուջեով արտաuահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեuված միջոցների հաշվին:
6. Ընդունել ի գիտություն, որ Մոսկվա գործուղման հետ կապված ծախսերը կկատարվեն`
1) Շ. Քոչարյանինը՝ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության աշխատակազմի պահպանման ծախսերում գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին.
2) Ա. Ղազարյանինը և Ա. Տոնոյանինը՝ Հայաստանի արդյունաբերողների և գործարարների (գործատուների) միության հաշվին.
3) Բ. Ենգիբարյանինը՝ «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի հաշվին։
7. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին՝ լուծել Հայաստանի Հանրապետության պատվիրակության Մոսկվա մեկնելու հետ կապված հարցերը:
8. Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ, Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարար Ա. Գևորգյանին՝ գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետին ներկայացնել Մոսկվա գործուղման արդյունքների մասին հաշվետվություն:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Տ. Սարգսյան
2010 թ. մարտի 10
Երևան
Հավելված
ՀՀ վարչապետի 2010 թ.
մարտի 10-ի N 157-Ա որոշման
Կ Ա Զ Մ
2010 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 4-5-Ը ՄՈՍԿՎԱ (ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅՈՒՆ) ՄԵԿՆՈՂ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ
Ա. Գևորգյան - ՀՀ փոխվարչապետ, ՀՀ տարածքային կառավարման նախարար (պատվիրակության ղեկավար)
Շ. Քոչարյան - ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ
Ա. Գալստյան - ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարի տեղակալ
Ս. Հարությունյան - ՀՀ կրթության և գիտության նախարարության գիտության պետական կոմիտեի նախագահ
Ս. Ամիրբեկյան - ՀՀ տարածքային կառավարման նախարարի խորհրդական
Գ. Քոչարյան - ՀՀ էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի առևտրի և արդյունավետ շուկաների վարչության պետ
Ա. Ղազարյան - Հայաստանի արդյունաբերողների և գործարարների (գործատուների) միության նախագահ (համաձայնությամբ)
Ա. Տոնոյան - Հայաստանի արդյունաբերողների և գործարարների (գործատուների) միության նախագահության անդամ (համաձայնությամբ)
Բ. Ենգիբարյան - «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի տնօրեն (համաձայնությամբ)
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար
Դ. Սարգսյան