ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
17 մարտի 2010 թվականի N 174-Ա
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաuտանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիuի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով uահմանված կարգի 121-րդ կետի 2-րդ ենթակետի և Համաշխարհային բանկի աջակցությամբ իրականացվող «Կառավարության արդյունքների մոնիթորինգի բարելավման կարողությունների ստեղծման համար» դրամաշնորհային ծրագրի շրջանակներում բիզնես գործընթացների նկարագրության աշխատանքները համակարգելու նպատակով ստեղծել աշխատանքային խումբ` հետևյալ անհատական կազմով`
Դ. Սարգսյան - ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար (խմբի ղեկավար)
Ա. Շահնազարյան - ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի ղեկավար
Գ. Սայադյան - ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի ղեկավար
Է. Տառասյան - ՀՀ էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի ղեկավար
Ս. Ավետիսյան - ՀՀ մշակույթի նախարարության աշխատակազմի ղեկավար
Վ. Ջիլավյան - ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության աշխատակազմի ղեկավար
Կ. Միքայելյան - ՀՀ գյուղատնտեսության նախարարության աշխատակազմի ղեկավար
Ա. Հայրապետյան - ՀՀ ազգային վիճակագրական ծառայության աշխա տակազմի ղեկավար (համաձայնությամբ)
Ա. Մկրտչյան - ՀՀ պետական կառավարման համակարգի բարեփոխումների հանձնաժողովի քարտուղար
Վ. Քալաշյան - «Հայ պետական ծառայողների միություն» հասարակական կազմակերպության նախագահ (համաձայնությամբ)
Մ. Ղազարյան - «Քաղաքացիական ծառայողների ասոցիացիա» հասարակական կազմակերպության նախագահ (համաձայնությամբ)
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Տ. Սարգսյան
2010 թ. մարտի 17
Երևան