ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
6 մայիսի 2010 թվականի N 615-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 18-Ի N 321-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի մարտի 18-ի «Հայաստանի Հանրապետության 2010/2011 ուսումնական տարվա ասպիրանտուրա ու դոկտորանտուրա ընդունելության տեղերը և առկա ուսուցմամբ ասպիրանտուրա ու դոկտորանտուրա ընդունելության տեղերի բաշխումը հաստատելու մասին» N 321-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`
1) 1-ին կետի 1-ին ենթակետի «ա» պարբերությունում «122» թիվը փոխարինել «132» թվով.
2) 3-րդ կետի 2-րդ ենթակետում «կառավարությանը» բառը փոխարինել «կրթության և գիտության նախարարությանը» բառերով.
3) որոշման հավելվածում`
ա. հանել 53-րդ տողը,
բ. 56-րդ տողին հաջորդող «Ընդամենը» տողում «5» թիվը փոխարինել «4» թվով,
գ. 62-րդ և դրան հաջորդող «Ընդամենը» տողերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
« 62.
«Եվրոպական կրթական տարածաշրջանային ակադեմիա» հիմնադրամ
ՀՀ կրթության և գիտության նախարարություն Ե.13.02 Ավտոմատացման համակարգեր 1
62.1.
ԺԲ.00.04 Դատավարական իրավունք-դատարանակազմություն, քաղաքացիական դատավարություն, քրեական դատավարություն, կրիմինալիստիկա, դատական փորձաքննություն, փաստաբանություն, օպերատիվ-հետախուզական գործունեության տեսություն
1
2
Ընդամենը
»,
դ. 63-րդ և դրան հաջորդող «Ընդամենը» տողերում «5» թիվը փոխարինել «15» թվով,
ե. 82-րդ տողում «1» թիվը փոխարինել «2» թվով,
զ. 83-րդ տողում «2» թիվը փոխարինել «3» թվով,
է. 85-րդ տողը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
« 85. Փիլիսոփայության, սոցիոլոգիայի և իրավունքի ինստիտուտ ԺԲ. 00.01 Պետության և իրավունքի տեսություն և պատմություն, իրավական ուսմունքների պատմություն 3
85.1. ԺԲ.00.05 Քրեական իրավունք և կրիմինալոգիա, քրեակատարողական իրավունք 1
»,
ը. 86-րդ տողին հաջորդող «Ընդամենը» տողում «25» թիվը փոխարինել «29» թվով,
թ. հանել 87-րդ տողը,
ժ. 88-րդ և 89-րդ տողերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
« 88. Առողջապահության ազգային ինստիտուտ ՀՀ առողջապահության նախարարություն ԺԴ.00.17 Հանրային առողջություն և առողջապահության կազմակերպում 1
89. ԺԴ.00.20 Անեսթեզիոլոգիա և վերակենդանացում 1
»,
ժա. 89-րդ տողին հաջորդող «Ընդամենը» տողում «3» թիվը փոխարինել «2» թվով,
ժբ. 94-րդ տողում «10» թիվը փոխարինել «7» թվով,
ժգ. վերջին տողի 6-րդ սյունակում «122» թիվը փոխարինել «132» թվով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Տ. Սարգսյան
2010 թ. մայիսի 27
Երևան