ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
30 մարտի 2010 թվականի N 209-Ա
Ա. ԱԶԻԶՅԱՆԻՆ ՄՈՍԿՎԱ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության աշխա­տա­կազմի միջազգային համագործակցության վարչության պետ Ա. Ազիզյանին 2010 թվա­կանի մարտի 29-ից մինչև ապրիլի 1-ը գործուղել Մոսկվա (Ռուսաստանի Դաշնություն)` ԵվրԱզԷՍ-ի ինտե­գրա­ցիոն կոմիտեի քարտուղարությունում կայանալիք փորձագետ­ների խորհրդակցությանը մասնակցելու նպատակով:
2. Ա. Ազիզյանի` Մոսկվա գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաս­տանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշ­տոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության աշխատա­կազմի միջազգային համագործակցության վարչության պետ Ա. Ազիզյանին` եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխա­տա­կազմ ներկայացնել Մոսկվա գործուղման արդյունքների մասին հաշվետվություն:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Տ. Սարգսյան
2010 թ. մարտի 30
Երևան