Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1994 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 31-Ի N 405 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրություն
Այս ակտն ուժը կորցրել է։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը՝ գործել է -ից մինչև 1996-10-31։
ամբողջ փաստաթուղթըգործել է մինչև 1996-10-31Բացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

1 հուլիսի 1995 թվականի N 395

քաղ. Երևան

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1994 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 31-Ի N 405 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր սեփականաշնորհման սերտիֆիկատների համակարգի ներդրման կոորդինացիոն հանձնաժողովի առաջարկությունը և նկատի ունենալով բռնադատվածի կարգավիճակ ունեցող անձանց վկայականների ձևակերպման ու տրման գործընթացի ձգձգման օբյեկտիվ պատճառները, ինչպես նաև առանձին խմբերի քաղաքացիների կողմից տարբեր պատճառներով սեփականաշնորհման սերտիֆիկատներ չստանալու դեպքերը, Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է`

Հայաստանի Հանրապետության կառավարության 1994 թվականի օգոստոսի 31-ի «Հայաստանի Հանրապետությունում սեփականաշնորհման սերտիֆիկատների համակարգի ներդրման գործընթացն ապահովող միջոցառումների մասին» N 405 որոշման 2-րդ կետի «դ» ենթակետում «հունիսի 1-ը» բառերը փոխարինել «հոկտեմբերի 1-ը» բառերով:

Հայաստանի Հանրապետության վարչապետ Հ. ԲԱԳՐԱՏյան

Հայաստանի Հանրապետության ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐԻՉ Ս. ՄԱՆԱՍԱՐՅԱՆ

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։