ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
1 ապրիլի 2010 թվականի N 338-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 16-Ի N 1908-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի նոյեմբերի 16-ի «Ճանապարհային երթևեկության կանոնների խախտման տեղում տուգանք գանձելու համար տրվող վճարման անդորրագրին ներկայացվող պահանջները և դրա հաշվառման կարգը սահմանելու մասին» N 1908-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`
1) N 1 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի.
2) N 2 հավելվածի 5-րդ կետում «(վարորդին)» բառը փոխարինել «(երթևեկության մասնակցին)» բառերով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2010 թվականի հուլիսի 1-ից:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Տ. Սարգսյան
2010 թ. ապրիլի 7
Երևան
Հավելված
ՀՀ կառավարության 2010 թվականի
ապրիլի 1-ի N 338-Ն որոշման
«Հավելված N 1
ՀՀ կառավարության 2006 թվականի
նոյեմբերի 16-ի N 1908-Ն որոշման
Ձ Ե Վ
ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԻ ԽԱԽՏՄԱՆ ՏԵՂՈՒՄ ՏՈՒԳԱՆՔ ԳԱՆՁԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՏՐՎՈՂ ՎՃԱՐՄԱՆ ԱՆԴՈՐՐԱԳՐԻ
ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԻ ԽԱԽՏՄԱՆ
ՏԵՂՈՒՄ ՏՈՒԳԱՆՔ ԳԱՆՁԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՏՐՎՈՂ ՎՃԱՐՄԱՆ ԱՆԴՈՐՐԱԳԻՐ
ԱԱ N 000000
ՀԱՐԳԵԼԻ՛ ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱԿԻՑ, ՏՈՒԳԱՆՔԻ ՏԵՂՈՒՄ ԿԱՆԽԻԿ ՎՃԱՐՈՒՄԸ ԿԱՄԱՎՈՐ Է:
Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի ___ հոդվածի ___ մաս,
արձանագրության սերիան, համարը ___________________________
Գանձվող գումարը ______________________________________
(թվերով և տառերով)
Իրավախախտում կատարած անձի (տուգանքը վճարողի)`
ազգանունը, անունը _______________________________
վարորդական վկայականի (կամ անձը
հաստատող փաստաթղթի) սերիան, համարը _________________
տրանսպորտային միջոցի մակնիշը, համարանիշը
(միայն վարորդների համար) _________________________
Վճարման անդորրագիրն ստացա ______________________
(ստորագրությունը)
Ճանապարհային ոստիկանության ծառայողի պաշտոնը, կոչումը, անունը, ազգանունը,
կրծքանշանի համարը ___________________________
______________(ստորագրությունը)
Ճանապարհային ոստիկանության արտաբյուջետային հաշվի համարը` 900013150025
Տուգանքը գանձվել է ___ _______ 20 թ., ժամը _____ -ին:
»:
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար
Դ. Սարգսյան