«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
1 ապրիլի 2010 թ.
Պետական գրանցման թիվ 60010150
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
24 մարտի 2010 թ.
ք. Երևան N 118-Ն
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 6-Ի N 308-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 29-րդ հոդվածը և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասը` Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2008 թվականի հունիսի 6-ի «Էլեկտրաէներգետիկական և ջերմամատակարարման համակարգերի լիցենզավորված անձանց կողմից Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով լիցենզավորված գործունեության վերաբերյալ տեխնիկատնտեսական տեղեկատվության ներկայացման կարգը հաստատելու մասին» N 308-Ն որոշման 1-ին կետով հաստատված հավելվածի` էլեկտրաէներգետիկական և ջերմամատակարարման համակարգերի լիցենզավորված անձանց կողմից Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով լիցենզավորված գործունեության վերաբերյալ տեխնիկատնտեսական տեղեկատվության ներկայացման կարգի, N 1 հավելվածի 7-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ.
7 Տեղեկատվություն էլեկտրական էներգիայի (հզորության) կամ ջերմային էներգիայի արտադրության լիցենզիա ունեցող անձի ապրանքային արտադրանքի և դրա դիմաց վճարումների վերաբերյալ
(Հավելված N 2, Ձև 2-7, Աղյուսակ 1)
Տեղեկատվություն էլեկտրական էներգիայի (հզորության) կամ ջերմային էներգիայի արտադրության լիցենզիա ունեցող անձի կողմից գնված էներգակիրների և դրանց դիմաց վճարումների վերաբերյալ
(Հավելված N 2, Ձև 2-7, Աղյուսակ 2) ● --- ● ● --- --- --- ---
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՀՀ հանրային ծառայությունները
կարգավորող հանձնաժողովի
նախագահ` Ռ. Նազարյան