Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1995 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 18-Ի N 74 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրություն
Այս ակտն ուժը կորցրել է։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը՝ գործել է 1995-07-06-ից մինչև 2001-07-02։
ամբողջ փաստաթուղթըգործել է մինչև 2001-07-02Բացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

6 հուլիսի 1995 թվականի N 494

քաղ. Երևան

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1995 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 18-Ի N 74 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է`

Հայաստանի Հանրապետության կառավարության 1995 թվականի փետրվարի 18-ի «Պետական ձեռնարկությունների սեփականաշնորհման հետևանքով ստեղծվող բաց բաժնետիրական ընկերությունների օրինակելի կանոնադրության և բաժնետոմսերի թողարկման օրինակելի ազդագրի հաստատման մասին» N 74 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`

ա) որոշմամբ հաստատված օրինակելի կանոնադրության 40-րդ կետը առաջին նախադասությունից հետո լրացնել «ընդ որում, 5 հոգուց բաղկացած խորհրդի կազմում ընդգրկվում են 20 տոկոս և ավելի ձայն ունեցող բաժնետերերը կամ նրանց ներկայացուցիչները, 10 հոգուց բաղկացած խորհրդի կազմում` 10 տոկոս և ավելի, 15 հոգուց բաղկացած խորհրդի կազմում` 7 տոկոս և ավելի ձայն ունեցող բաժնետերերը, վերջիններիս համաձայնության դեպքում» բառերով.

բ) 40-րդ կետի երկրորդ նախադասությունը շարադրել նոր խմբագրությամբ. «Խորհրդի մնացած անդամների թեկնածությունները դրվում են անհատական քվեարկության»:

Հայաստանի Հանրապետության վարչապետ Հ. ԲԱԳՐԱՏյան

Հայաստանի Հանրապետության ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐԻՉ Ս. ՄԱՆԱՍԱՐՅԱՆ

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։