Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 6-Ի N 994-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

18 մարտի 2010 թվականի N 263-Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 6-Ի N 994-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի օգոստոսի 6-ի «Հայկական երկաթուղու համակարգը «Ռուսական երկաթուղիներ» բաց բաժնետիրական ընկերության կողմից ստեղծված «Հարավկովկասյան երկաթուղի» փակ բաժնետիրական ընկերությանը փոխանցելու մասին» կոնցեսիոն պայմանագրում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» համաձայնագրի նախագծին հավանություն տալու և Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարին լիազորություն վերապահելու մասին» N 994-Ա որոշման N 2 հավելվածի` 2008-2038 թվականների կտրվածքով «Հարավկովկասյան երկաթուղի» փակ բաժնետիրական ընկերության երկաթուղային ենթակառուցվածքի և շարժակազմի մեջ իրականացվող ներդրումային ծախսերի ծրագիրը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն հավելվածի:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Տ. Սարգսյան

2010 թ. մարտի 24

Երևան

Հավելված

ՀՀ կառավարության 2010 թվականի

մարտի 18-ի N 263-Ա որոշման

«Հավելված N 2

ՀՀ կառավարության 2009 թվականի

օգոստոսի 6-ի N 994-Ա որոշման

«Հավելված N 1

«Հայկական երկաթուղու համակարգը

«Ռուսական երկաթուղիներ» բաց

բաժնետիրական ընկերության կողմից

ստեղծված «Հարավկովկասյան երկաթուղի»

փակ բաժնետիրական ընկերությանը փոխանցելու մասին» կոնցեսիոն պայմանագրի

Ծ Ր Ա Գ Ի Ր

2008-2038 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԿՏՐՎԱԾՔՈՎ «ՀԱՐԱՎԿՈՎԿԱՍՅԱՆ ԵՐԿԱԹՈՒՂԻ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԵՐԿԱԹՈՒՂԱՅԻՆ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔԻ ԵՎ ՇԱՐԺԱԿԱԶՄԻ ՄԵՋ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾԱԽՍԵՐԻ

Ծրագրի անվանումը Արժույթը 2008-2015 թթ. ժամանակահատվածը 2016-2038 թթ. ժամանակահատվածը Ընդամենը2008-2038 թթ.

2008 թ. 2009 թ. 2010 թ. 2011 թ. 2012 թ. 2013-2015 թթ. 2016-2020 թթ. 2021-2025 թթ. 2026-2030 թթ. 2031-2035 թթ. 2036-2038 թթ.

Ընդամենը մլն դրամ 13351.0 30376.8 14265.1 14136.9 12249.2 20076.9 12496.1 15136.7 15408.4 20412.5 6650.3 174559.9

այդ թվում`

Ենթակառուցվածք մլն դրամ 9823.0 12326.4 12747.1 13531.9 11790.7 19331.4 9224.5 9224.5 9224.5 9224.5 5901.3 122349.8

Շարժակազմ մլն դրամ 3528.0 18050.4 1 518.0 605.0 458.5 745.5 3271.6 5912.2 6183.9 11188.0 749.0 52210.1

»:

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։