ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
8 ապրիլի 2010 թվականի N 362-Ա
ԵՐԵՎԱՆԻ ՀԱՄԱԿՑՎԱԾ ՇՈԳԵԳԱԶԱՅԻՆ ՑԻԿԼՈՎ ԷՆԵՐԳԱԲԼՈԿԻ ԿԱՌՈՒՑՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐՆ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի մայիսի 8-ի «Ավարտված շինարարության շահագործման փաստագրման կարգը հաստատելու մասին» N 626-Ն որոշմամբ հաստատված` ավարտված շինարարության շահագործման փաստագրման կարգի 4-րդ կետը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Երևանի համակցված շոգեգազային ցիկլով էներգաբլոկի կառուցման աշխատանքների ընդունման նպատակով ստեղծել ընդունող հանձնաժողով` հետևյալ կազմով`
Ա. Սիմոնյան -ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարի տեղակալ (հանձնաժողովի նախագահ)
Ռ. Ալավերդյան -ՀՀ քաղաքաշինության նախարարի տեղակալ
Ա. Բախշյան -ՀՀ տարածքային կառավարման նախարարի տեղակալ
Զ. Գրիգորյան -ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարության աշխատակազմի էներգետիկայի պետական տեսչության պետ
Ս. Հայրապետյան -ՀՀ քաղաքաշինության նախարարության աշխատակազմի քաղաքաշինական պետական տեսչության պետ-ՀՀ քաղաքաշինական պետական գլխավոր տեսուչ
Ա. Ղարիբյան -ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության Հայաստանի փրկարար ծառայության պետական հրդեհային տեսչության պետ-գլխավոր պետական տեսուչ
Հ. Հարությունյան -ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարության աշխատակազմի ներդրումային ծրագրերի և կապիտալ ծախսերի համակարգման վարչության պետ
Մ. Քամալյան -ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի բնապահպանական պետական տեսչության պետի տեղակալ
Ղ. Հակոբյան -ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի պետական հիգիենիկ հակահամաճարակային տեսչության պետի տեղակալ
Ա. Ալբերտյան -ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի հանրային ծառայությունների ոլորտների ծրագրերի վարչության վառելիքաէներգետիկ համալիրի ծրագրերի բաժնի պետ
Ս. Գլեչունց -ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի իրավական ակտերի փորձաքննության վարչության էլեկտրոնային տեղեկատվական բաժնի պետ
Հ. Սարգսյան -Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության պետի տեղակալ (համաձայնությամբ)
Հ. Հովհաննիսյան -«Երևանի ջերմաէլեկտրակենտրոն» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն, նախագծի ղեկավար
Ս. Կ. Չո -գլխավոր կապալառու «Միթսուի & Քո. ԼԹԴ. ԵՎ ՋՍ Էնջինիրինգ & Քոնսթրաքշն» կոնսորցիումի (Mitsսi & Co. Ltd և GS Engineering & Construction Corp.) նախագծի ղեկավար, «ՋՍ էնջինիրինգ & Քոնսթրաքշն» կազմակերպության ներկայացուցիչ (համաձայնությամբ)
Կ. Յանագի -գլխավոր կապալառու «Միթսուի & Քո. ԼԹԴ. ԵՎ ՋՍ Էնջինիրինգ & Քոնսթրաքշն» կոնսորցիումի (Mitsսi & Co. Ltd և GS Engineering & Construction Corp.) ներկայացուցիչ, «Միթսուի & Քո. ԼԹԴ.» կազմակերպության մենեջեր (համաձայնությամբ)
Կ. Մորիկավա -ծրագրի խորհրդատու, «ՏԵՊՍԿՈ» (TEPSCO) կազմակերպության նախագծի ղեկավար (համաձայնությամբ)
2. Ընդունող հանձնաժողովին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 15-օրյա ժամկետում` սահմանված կարգով ապահովել աշխատանքների ընդունումը և հանձնաժողովի ակտը ներկայացնել Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարին` հաստատման:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Տ. Սարգսյան
2010 թ. ապրիլի 14
Երևան