Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2 ՄԱՐՏԻ 2010 ԹՎԱԿԱՆԻ ԹԻՎ 41-Ա ՈՐՈՇՈՒՄԸ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

2 մարտի 2010 թ. թիվ 41-Ա

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

Ա/Ձ ԱՆՈՒՇ ԶԱՔԱՐՅԱՆ ՓՈԽԱՆԱԿՄԱՆ ԿԵՏԻ ԹԻՎ 1 ՄԱՍՆԱՃՅՈՒՂԻՆ ԱՐՏԱՐԺՈՒՅԹԻ ԱՌՈՒՎԱՃԱՌՔ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ԼԻՑԵՆԶԻԱ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «ժզ» ենթակետը, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2007 թվականի մայիսի 15-ի թիվ 138-Ն որոշմամբ հաստատված «Արտարժույթի առուվաճառքի գործառնությունների լիցենզավորումը և կարգավորումը» կանոնակարգ 10-ի 7-րդ կետը, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի եզրակացությունը (2010 թվականի փետրվարի 24-ի թիվ 7 արձանագրություն) և քննարկելով Ա/Ձ Անուշ Զաքարյան փոխանակման կետի 2010 թվականի փետրվարի 12-ի հայտը՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.

1. Ա/Ձ Անուշ Զաքարյան փոխանակման կետի թիվ 1 մասնաճյուղին տրամադրել արտարժույթի առուվաճառքի լիցենզիա՝ ք. Երևան, Անդրանիկի փողոց, 73/1 հասցեում գտնվող առևտրի սրահում գործունեություն իրականացնելու համար։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրը։

ՀՀ կենտրոնական

բանկի նախագահ Ա. Ջավադյան

2010 թ. մարտի 3

Երևան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։