Հոդված 1
Հոդված 1.
«Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության 2002 թվականի փետրվարի 20-ի ՀՕ-308 օրենքի (այսուհետ` Օրենք) 18-րդ հոդվածում`
1) 1-ին կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ «գ.2» և «գ.3» ենթակետերով.
«գ.2) հրավիրում է խորհրդարանական լսումներ` սահմանելով դրանց անցկացման կարգը.
գ.3) ձևավորում է խորհրդակցական հասարակական մարմիններ.».
2) 1-ին կետի «ժե.1» ենթակետում «աշխատակիցների» բառը փոխարինել «աշխատողների» բառով.
3) 1-ին կետի «ժը.1» ենթակետում «հեռարձակման կարգավորող անկախ մարմնի» բառերը փոխարինել «հեռարձակման անկախ կարգավորող մարմնի» բառերով.
4) 1-ին կետի «իգ» ենթակետը լրացնել «, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի շնորհակալագրով, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի հուշամեդալով, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի հուշանվերով, ինչպես նաև խրախուսում է դրամական պարգևատրմամբ» բառերով.
5) 3-րդ կետը «իսկ սույն հոդվածի 1-ին կետի» բառերից հետո լրացնել ««գ.3»,» բառով.
6) 4-րդ կետը «1-ին կետի «բ»,» բառերից հետո լրացնել ««գ.3»,» բառով: