Անցնել բովանդակությանը

Հոդված 2

գործել է մինչև 2022-07-01Բացել ARLIS-ում

Հոդված 2.

Օրենսգիրքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 240.1-րդ հոդվածով.

«Հոդված 240.1. Երկակի նշանակության տեղեկատվության և մտավոր գործունեության արդյունքների փոխանցման սահմանված կարգի խախտումը

1. Առանց լիազոր մարմնի թույլտվության երկակի նշանակության տեղեկատվության և մտավոր գործունեության արդյունքների փոխանցումը կամ լիազոր մարմնի թույլտվությամբ նախատեսված պայմանների խախտմամբ դիտավորությամբ երկակի նշանակության տեղեկատվության և մտավոր գործունեության արդյունքների փոխանցումը`

պատժվում է ազատազրկմամբ` երեքից հինգ տարի ժամկետով:

2. Սույն հոդվածի 1-ին մասում նշված արարքը, որը`

1) կատարվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ,

2) կատարվել է պաշտոնական դիրքը չարաշահելով,

3) առաջացրել է ծանր հետևանքներ`

պատժվում է ազատազրկմամբ` հինգից յոթ տարի ժամկետով:»:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։