Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԳՈՐԾՈՂ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐՈՒՄ ԾԱՌԱՅՈՂ ԴԻՎԱՆԱԳԵՏՆԵՐԻ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆԸ ԿԻՑ ԳՈՐԾՈՂ ՌԱԶՄԱԿԱՆ, ԱՌԵՎՏՐԱԿԱՆ ԵՎ ԱՅԼ ԿՑՈՐԴՆԵՐԻ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌԵՎՏՐԱԿԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ, ՀԱՅԱՍՏԱՆՅԱՅՑ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ՍՈՒՐԲ ԵԿԵՂԵՑՈՒ` ԱՅԼ ԵՐԿՐՆԵՐԻ ԹԵՄԵՐՈՒՄ ՄԱՅՐ ԱԹՈՌ ՍՈՒՐԲ ԷՋՄԻԱԾՆԻ ԿՈՂՄԻՑ ՀՈԳԵՎՈՐ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՆՇԱՆԱԿՎԱԾ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԱՎԱՐՏԻՑ ՀԵՏՈ ԱՌԱՆՑ ՄԱՔՍԱՏՈՒՐՔԻ ՎՃԱՐՄԱՆ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ԳՈՒՅՔԻ ԲՆԱԻՐԱՅԻՆ ՉԱՓԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրություն
Այս ակտն ուժը կորցրել է։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը՝ գործել է 2010-05-06-ից մինչև 2015-04-16։
ամբողջ փաստաթուղթըգործել է մինչև 2015-04-16Բացել ARLIS-ում

«Վավերացնում եմ»

Հայաստանի Հանրապետության

Նախագահ Ռ. Քոչարյան

3 հոկտեմբերի 2006 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

18 օգոստոսի 2006 թվականի N 1342-Ն

ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԳՈՐԾՈՂ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐՈՒՄ ԾԱՌԱՅՈՂ ԴԻՎԱՆԱԳԵՏՆԵՐԻ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆԸ ԿԻՑ ԳՈՐԾՈՂ ՌԱԶՄԱԿԱՆ, ԱՌԵՎՏՐԱԿԱՆ ԵՎ ԱՅԼ ԿՑՈՐԴՆԵՐԻ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌԵՎՏՐԱԿԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ, ՀԱՅԱՍՏԱՆՅԱՅՑ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ՍՈՒՐԲ ԵԿԵՂԵՑՈՒ` ԱՅԼ ԵՐԿՐՆԵՐԻ ԹԵՄԵՐՈՒՄ ՄԱՅՐ ԱԹՈՌ ՍՈՒՐԲ ԷՋՄԻԱԾՆԻ ԿՈՂՄԻՑ ՀՈԳԵՎՈՐ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՆՇԱՆԱԿՎԱԾ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԱՎԱՐՏԻՑ ՀԵՏՈ ԱՌԱՆՑ ՄԱՔՍԱՏՈՒՐՔԻ ՎՃԱՐՄԱՆ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ԳՈՒՅՔԻ ԲՆԱԻՐԱՅԻՆ ՉԱՓԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(վերնագիրը լրաց. 22.04.10 N 429-Ն)

Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսգրքի 105-րդ հոդվածի 6.1-ին կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել, որ`

ա) օտարերկրյա պետություններում գործող` Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ծառայության մարմիններում ծառայող դիվանագետների, Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ծառայությանը կից գործող ռազմական, առևտրական և այլ կցորդների, Հայաստանի Հանրապետության առևտրական ներկայացուցչությունների ղեկավարների, Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցու` այլ երկրների թեմերում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի կողմից հոգևոր ծառայության նշանակված քաղաքացիների կողմից ծառայության ավարտից հետո առանց մաքսատուրքի վճարման ներմուծվող գույքի բնաիրային չափերը` բացառությամբ մարդատար ավտոմեքենայի, չպետք է գերազանցի 5000 կիլոգրամը, այդ թվում`

կենցաղային օգտագործման սարքեր` մեկ հատ` յուրաքանչյուր տեսակից,

կահույք` մեկ լրակազմ` յուրաքանչյուր տեսակից,

անձնական օգտագործման էլեկտրական սարքեր` մեկ հատ` յուրաքանչյուր տեսակից,

անձնական օգտագործման իրեր և այլ տնային գույք.

բ) օտարերկրյա պետություններում գործող` Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ծառայության մարմիններում ծառայող դիվանագետները, Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ծառայությանը կից գործող ռազմական, առևտրական և այլ կցորդները, Հայաստանի Հանրապետության առևտրական ներկայացուցչությունների ղեկավարները, Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցու` այլ երկրների թեմերում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի կողմից հոգևոր ծառայության նշանակված քաղաքացիները ծառայության ավարտից հետո առանց մաքսատուրքի վճարման կարող են ներմուծել անձնական օգտագործման մեկ մարդատար ավտոմեքենա:

(1-ին կետը լրաց. 22.04.10 N 429-Ն)

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Ա. Մարգարյան

2006 թ. սեպտեմբերի 28

Երևան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։