Անցնել բովանդակությանը

ՀՀ ՕՐԵՆՔԸ «ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԿԱՆՈՆԱԿԱՐԳ» ՀՀ ՕՐԵՆՔԻ 12 ՀՈԴՎԱԾՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Օրենքընդունվել է 1 խմբագրություն
Այս ակտն ուժը կորցրել է։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը՝ գործել է 1998-12-10-ից մինչև 2002-04-12։
ամբողջ փաստաթուղթըգործել է մինչև 2002-04-12Բացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Օ Ր Ե Ն Ք Ը

Ընդունված է Ազգային ժողովի կողմից

13 հոկտեմբերի 1998 թ.

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԿԱՆՈՆԱԿԱՐԳ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ 12 ՀՈԴՎԱԾՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 12 հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` տասնչորսերորդ մասով`

«Ազգային ժողովի, նրա հանձնաժողովների, խմբակցությունների և պատգամավորական խմբերի խորհրդարանական գործունեության լուսաբանումն իրականացնում է Ազգային ժողովը` «Խորհրդարանական ժամ» հեռուստահաղորդաշարի միջոցով: Խմբակցություններին և պատգամավորական խմբերին` հաղորդման թեմայի շուրջ, իրենց տեսակետները ներկայացնելու համար, միևնույն հաղորդման ընթացքում ապահովվում է հավասար մասնակցություն` մինչև երեք րոպե տևողությամբ: Հաղորդման թեման որոշվում է Ազգային ժողովի նախագահի սահմանած` խմբակցությունների և պատգամավորական խմբերի հետ համաձայնեցված կարգով: «Խորհրդարանական ժամ» հեռուստահաղորդաշարը հեռարձակվում է Հայաստանի ազգային հեռուստատեսության ՊՓԲԸ հեռուստաալիքով, յուրաքանչյուր կիրակի, ժամը 20-ին` երեսուն րոպե տևողությամբ:»:

Հայաստանի Հանրապետության

Նախագահ Ռ. Քոչարյան

Երևան

9 նոյեմբերի 1998 թ.

ՀՕ-255

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։