Հոդված 2. ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՀՐԱԺԱՐԱԿԱՆԸ
Հոդված 2. ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՀՐԱԺԱՐԱԿԱՆԸ
Կառավարությունը հրաժարական է տալիս Ազգային ժողովի կողմից կառավարությանն անվստահություն հայտնելու, Հանրապետության Նախագահի կողմից վարչապետի հրաժարականն ընդունելու կամ վարչապետին ազատելու դեպքերում:
Հրաժարական տված կառավարության անդամները շարունակում են իրենց գործունեությունը մինչև իրենց պաշտոններում նոր նշանակումներ կատարվելը կամ նոր կառավարության կազմավորվելը:
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
Երևան
9 նոյեմբերի 1998 թ.
ՀՕ-256