Անցնել բովանդակությանը

ՀՀ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 6 ԱՊՐԻԼԻ 2010 ԹՎԱԿԱՆԻ N 531-Ա ՀՐԱՄԱՆԸ

Հրամանընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

6 ապրիլի 2010 թ.

ք. Երևան N 531-Ա

Հ Ր Ա Մ Ա Ն

«ՄԱՐՏՈՒՆՈՒ ՍՏՈՄԱՏՈԼՈԳԻԱԿԱՆ ՊՈԼԻԿԼԻՆԻԿԱ» ՊԵՏԱԿԱՆ ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԻԱՆԵՐԸ «ՄԱՐՏՈՒՆՈՒ ՍՏՈՄԱՏՈԼՈԳԻԱԿԱՆ ՊՈԼԻԿԼԻՆԻԿԱ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԱՆՎԱՄԲ ՎԵՐԱՁԵՎԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի 1-ին մասը, ՀՀ կառավարության 06.11.09թ. N 1253-Ն որոշումը և նկատի ունենալով «Մարտունու ստոմատոլոգիական պոլիկլինիկա» փակ բաժնետիրական ընկերության տնօրենի 30.03.2010թ. N 4906 դիմումը,

Հրամայում եմ՝

1. «Մարտունու ստոմատոլոգիական պոլիկլինիկա» պետական փակ բաժնետիրական ընկերությանը տրված N Կ-XX-000337 և Կ-XX-000945 լիցենզիաները վերաձևակերպել «Մարտունու ստոմատոլոգիական պոլիկլինիկա» փակ բաժնետիրական ընկերության անունով:

2. Դադարեցնել «Մարտունու ստոմատոլոգիական պոլիկլինիկա» N Կ-XX-000337 և Կ-XX-000945 պետական փակ բաժնետիրական ընկերության լիցենզիաները:

3. «Մարտունու ստոմատոլոգիական պոլիկլինիկա» փակ բաժնետիրական ընկերությանը տրամադրել բժշկական օգնության և սպասարկման լիցենզիայի նոր ձևաթուղթ, դրա մեջ ներառելով «Մարտունու ստոմատոլոգիական պոլիկլինիկա» պետական փակ բաժնետիրական ընկերության N Կ-XX-000337 և Կ-XX-000945 լիցենզիաների բժշկական օգնության և սպասարկման տեսակները և ձևերը:

4. ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի լիցենզավորման բաժնի պետ` Ա. Հովակիմյանին`

1) ապահովել լիցենզիաներում կատարված փոփոխության վերաբերյալ տեղեկությունների ներառումը համապատասխան գրանցամատյաններում.

2) եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը դիմողին, գերատեսչական նորմատիվ ակտերը հրապարակող մարմին և ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե:

5. Սույն հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել ՀՀ առողջապահության նախարարի առաջին տեղակալ Հ. Դարբինյանին:

Նախարար Հ. Քուշկյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։