Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1993 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 6-Ի N 615 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրություն
Այս ակտն ուժը կորցրել է։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը՝ գործել է 1996-04-10-ից մինչև 2001-07-02։
ամբողջ փաստաթուղթըգործել է մինչև 2001-07-02Բացել ARLIS-ում

«Վավերացնում եմ»

Հայաստանի Հանրապետության

Նախագահ Լ. Տեր-Պետրոսյան

10 ապրիլի 1996 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

10 ապրիլի 1996 թվականի N 105

քաղ. Երևան

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1993 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 6-Ի N 615 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի ֆինանսավարկային, բյուջետային և տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի համաձայնությունը, Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 1993 թվականի դեկտեմբերի 6-ի «Հայաստանի Հանրապետության մաքսատուրքերի սահմանման մասին» N 615 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`

ա) որոշման 4-րդ կետի առաջին պարբերությունը շարադրել նոր խմբագրությամբ.

«Մաքսատուրք չի սահմանվում ներմուծվող այն ապրանքների համար, որոնց ծագման երկրները Հայաստանի Հանրապետության հետ կազմում են ազատ առևտրի գոտիներ կամ մաքսային միություններ».

բ) որոշման 11-րդ կետում 0,15 տոկոս դրույքաչափը սահմանել 0,3 տոկոս.

գ) որոշման N 1 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ (կցվում է):

2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 1995 թվականի հունվարի 27-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 1993 թվականի դեկտեմբերի 6-ի N 615 որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» N 39 որոշումը:

3. Սույն որոշումը կիրարկել 1996 թվականի մայիսի 1-ից:

Հայաստանի Հանրապետության վարչապետ Հ. ԲԱԳՐԱՏյան

Հավելված N 1

ՀՀ կառավարության 1993 թվականի

դեկտեմբերի 6-ի N 615 որոշման

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՏՈՒՐՔԵՐԻ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ

Ապրանքի

ծածկագիրն

ըստ ԱՏԳ

ապրանքային

անվանացանկի Ապրանքի համառոտ անվանումը Ներմուծման մաքսատուրքի

դրույքաչափը

(ներմուծվող ապրանքի

մաքսային արժեքի նկատմամբ`

տոկոսով) Արտահանման մաքսատուրքի

դրույքաչափը

(արտահանվող ապրանքի

մաքսային արժեքի նկատմամբ`

տոկոսով)

1 2 3 4

01 Կենդանի կենդանիներ 0 0

02 Միս և մսի այլ ենթամթերքներ այդ թվում` 0 0

0210 մսի այլ ենթամթերքներ 0 0

03 Ձկնեղեն, խեցգետնանմաններ, կակղամորթներ և ջրային այլ անողնաշարավորներ

այդ թվում` 0 0

0305 30 900 ապխտած ձուկ, ներառյալ

ապխտած ձկան անոսկոր միս 10 0

04 Կաթ և կաթնեղեն, թռչնի ձու 0 0

05 Այլ տեղում չհիշատակված կենդանական ծագում ունեցող նյութեր 10 0

06 Կենդանի ծառեր և այլ բույսեր, սոխուկներ, արմատներ և բույսերի համանման այլ մասեր, կտրված ծաղիկներ և դեկորատիվ կանաչ 10 0

07 Բանջարեղեն և ուտելի այլ արմատապտուղներ ու պալարապտուղներ 0 0

08 Ուտելի պտուղներ, ընկույզ, բոստանային կամ ցիտրուսային մշակաբույսերի կեղևներ ու կճեպներ 10 0

09 Սուրճ, թեյ, մատե (պարագվայական թեյ) և համեմունքներ 10 0

10 Հացահատիկ 0 0

11 Ալրաղացային արդյունաբերության արտադրանք, ածիկ, օսլա, ինուլին, հացահատիկային սոսնձանյութ 0 0

12 Ձիթատուների սերմեր և պտուղներ, այլ սերմեր, պտուղներ և հատիկներ, դեղաբույսեր, բույսեր տեխնիկական նպատակների համար, ծղոտ և կեր 0 0

13 Դոճխեժ, բուսախեժեր, խեժեր և այլ բուսական նյութեր ու լուծամզուքներ (էքստրակտներ) 0 0

14 Հյուսածո արտադրանքի պատրաստման համար անհրաժեշտ բուսական նյութեր 0 0

15 Կենդանական կամ բուսական ծագում ունեցող ճարպեր և յուղեր, դրանց ճեղքումից ստացվող նյութեր, պատրաստի սննդայուղեր, բուսական կամ կենդանական ծագում ունեցող մոմեր 0 0

16 Մսի, ձկան, խեցգետնանմաններից, կակղամորթներից կամ ջրային այլ անողնաշարավորներից արտադրանք

այդ թվում` 0 0

1601 00 990 ապխտած և կիսաապխտած երշիկ 10 0

1604 30 100 խավիար 10 0

1604 30 900 խավիարի փոխարինողներ 10 0

1605 խեցգետնանմաններից,

կակղամորթներից և ջրային այլ

անողնաշարավորներից պատրաստի

կամ պահածոյացված արտադրանք 10 0

17 Շաքար, շաքարից պատրաստված հրուշակեղեն

այդ թվում` 0 0

1704 10 000 ծամոն 10 0

18 Կակաո և կակաոյից պատրաստված մթերքներ 10 0

19 Հացահատիկներից, ալյուրից, օսլայից և կաթից պատրաստվող մթերք, հրուշակեղեն

այդ թվում` 0 0

1905 30 քաղցր թխվածքաբլիթ, վաֆլի 10 0

20 Բանջարեղենի վերամշակումից ստացվող մթերք

այդ թվում` 0 0

2006, 2008 շաքարով կամ առանց շաքարի

պահածոյացված պտուղներ և բույսերի

այլ ուտելի մասեր 10 0

2007 ջեմեր, ժելե, մարմելադներ 10 0

2009 մրգահյութեր, բանջարեղենային

հյութեր (առանց սպիրտի ու շաքարի) և

այլն 10 0

21 Տարբեր տեսակի սննդամթերք

այդ թվում` 10 0

2102 դրոժներ 0 0

22 Ալկոհոլային և ոչ ալկոհոլային խմիչքներ, քացախ 10 0

23 Սննդարդյունաբերության մնացուկներ և թափոններ, կենդանիների համար պատրաստի կերեր

այդ թվում` 0 0

2309 10 կենդանիների (շների և կատուների)

համար կերեր 10 0

24 Ծխախոտ և ծխախոտի արդյունաբերական փոխարինողներ

այդ թվում` 10 0

2401 ծխախոտի հումք 0 0

25 Աղ, ծծումբ, հող և քար, ծեփագործական նյութեր, կիր և ցեմենտ 0 0

26 Հանքաքար, խարամ, մոխիր 0 0

27 Հանքային վառելիք, նավթ և նավթավերամշակման արտադրանք, բիտումինացված հանքաքարեր, հանքաքարային մոմ

այդ թվում` 0 0

2710 00 250 բենզին 0 0

2710 00 590 դիզելային վառելիք 0 0

28 Անօրգանական քիմիայի արտադրանք, թանկարժեք և հազվագյուտ հողային մետաղների օրգանական և անօրգանական միացություններ, ռադիոակտիվ տարրեր (էլեմենտներ) կամ իզոտոպներ 0 0

29 Օրգանական քիմիական միացություններ 0 0

30 Դեղագործական արտադրանք 0 0

31 Պարարտանյութեր 0 0

32 Դաբաղման և ներկման լուծամզուքներ (էքստրակտներ), տանիններ և դրանց ածանցյալներ, պիգմենտներ և այլ ներկանյութեր, ներկեր ու լաքեր, մածիկ և մաստիկա, թանաք (տպագրական ներկեր) 0 0

33 Եթերային յուղեր և էսենցիաներ

այդ թվում` 0 0

3303-3306 պարֆյումերային, կոսմետիկական և

հարդարանքի այլ միջոցներ 10 0

34 Օճառ, մակերեսային-ակտիվ օրգանական նյութեր, լվացող և օծող միջոցներ, արհեստական և պատրաստի մոմեր, մաքրող և փայլեցնող միջոցներ, ատամնաբուժական նպատակներով օգտագործվող ատամնաբուժական մոմ և գիպսե այլ հիմնանյութեր

այդ թվում` 10 0

3401 օճառ 0 0

3402 մակերեսային-ակտիվ օրգանական

նյութեր, լվացող և օծող միջոցներ 0 0

3406 մոմեր 0 0

35 Սպիտակուցային նյութեր, վերափոխված (մոդիֆիկացված) օսլաներ, սոսինձներ, խմորիչներ (ֆերմենտներ) 0 0

36 Պայթուցիկ նյութեր, պիրոտեխնիկական արտադրանք, լուցկի

այդ թվում` 0 0

3604 հրավառելիք (ֆեյերվերկներ)

ազդանշանային և անձրևային

հրթիռներ, հակամառախուղային

ազդարարներ 10 0

37 Լուսանկարչական ապրանքներ, կինոապրանքներ 10 0

38 Քիմիական այլ արտադրանք 10 0

39 Պլաստմասսաներ և պլաստմասսայե իրեր

այդ թվում` 0 0

3924 խոհանոցային և ճաշի սպասք, տնային

օգտագործման այլ առարկաներ 10 0

40 Կաուչուկ և ռետինե իրեր

այդ թվում` 0 0

4011 10 000

մարդատար ավտոմեքենաների դողեր

10 0

4012 10 900 վերականգնված կամ օգտագործված

ավտոդողեր 10 0

4013 10 100 մարդատար ավտոմեքենաների դողերի

ռետինե օդախցիկներ 10 0

4015 19 100,

4015 19 900

4015 90 000

4016 91 000

4016 92 000 ռետինե տնտեսական

և այլ ձեռնոցներ

հագուստի ռետինե այլ արտադրանք

հատակի ռետինե գորգիկներ,

ծածկոցներ

ռետին (լաստիկ)

10

10

10

10

0

0

0

0

41 Կաշեհումք և կաշի 0 0

42 Կաշվե արտադրանք 10 0

43 Մորթեղեն, մորթու հումք, արհեստական մորթի

այդ թվում` 0 0

4303 մորթե հագուստեղեն 10 0

44 Բնափայտ և փայտե արտադրանք

այդ թվում` 0 0

4414 նկարների, հայելիների և նմանատիպ

այլ առարկաների շրջանակներ 10 0

4419 խոհանոցային իրեր 10 0

4420 փորագրված փայտյա իրեր 10 0

4421 փայտյա այլ առարկաներ 10 0

45 Խցան և խցանե իրեր 10 0

46 Ծղոտից, հյուսելու այլ նյութերից արտադրանք 10 0

47 Ցելյուլոզա, թղթի հումք 0 0

48 Թուղթ, ստվարաթուղթ 0 0

49 Գրքեր, թերթեր, պոլիգրաֆիական այլ արտադրանք 0 0

50 Մետաքս և մետաքսե արտադրանք 10 0

51 Բուրդ և բրդյա արտադրանք 0 0

52 Բամբակ 0 0

53 Այլ բուսական տեքստիլ թելեր, թղթե թելեր և կտորներ 0 0

54 Քիմիական թելեր 0 0

55 Քիմիական շտապելե թելեր 0 0

56 Բամբակ, թաղիք, հատուկ մանվածք, լարաններ, ճոպաններ, պարաններ 0 0

57 Գորգեր 10 0

58 Հատուկ կտորներ, խավավոր կտորներ, գոբելեն, ժանյակներ 10 0

59 Որոշակի ծածկույթով ներծծված տեքստիլ արտադրանք 0 0

60 Տրիկոտաժ 0 0

61 Տրիկոտաժե հագուստեղեն 10 0

62 Տեքստիլ հագուստեղեն (բացի տրիկոտաժեղենից) 10 0

63 Պատրաստի տեքստիլ այլ արտադրանք 10 0

64 Կոշիկ

այդ թվում` 10 0

6406 կոշիկի մասեր 0 0

65 Գլխարկներ 10 0

66 Հովանոցներ, ձեռնափայտեր, մտրակներ 10 0

67 Բմբուլից իրեր, արհեստական ծաղիկներ 10 0

68 Քարե, գիպսե, ցեմենտե, ազբեստե, փայլարե արտադրանք 10 0

69 Խեցեգործական արտադրանք 10 0

70 Ապակի և ապակյա արտադրանք

այդ թվում` 0 0

7013 ճաշի և խոհանոցի սպասք 10 0

7016 ապակե սալիկներ, աղյուսներ և

դեկորատիվ նպատակների համար այլ

իրեր 10 0

7018 ապակուց պատրաստված

զարդարանքներ 10 0

71 Մարգարիտ, թանկարժեք և կիսաթանկարժեք քարեր, թանկարժեք մետաղներ, թանկարժեք իրեր, զարդեղեն (բիժուտերիա), դրամներ

այդ թվում` 0 0

7113 ոսկերչական իրեր և թանկարժեք

մետաղներից պատրաստված

դրանց մասերը 10 0

7114 ոսկյա և արծաթյա իրեր, թանկարժեք

մետաղներից պատրաստված

դրանց մասերը 10 0

7115 թանկարժեք մետաղներից

պատրաստված այլ իրեր 10 0

7117 զարդեղեն (բիժուտերիա) 10 0

7118 դրամներ 10 0

72 Սև մետաղներ 0 0

73 Սև մետաղից պատրաստված արտադրանք 0 0

74 Պղինձ և պղնձե արտադրանք

այդ թվում` 0 0

7417 սննդի պատրաստման կենցաղային սարքեր 10 0

7418 խոհանոցային պարագաներ և

կենցաղային այլ իրեր 10 0

75 Նիկել և նիկելից պատրաստված արտադրանք 0 0

76 Ալյումին և ալյումինե արտադրանք

այդ թվում` 0 0

7615 խոհանոցային և կենցաղային այլ իրեր 10 0

7616 ալյումինե այլ իրեր 10 0

78 Կապար և կապարե արտադրանք 0 0

79 Ցինկ և ցինկե արտադրանք 0 0

80 Անագ և անագե արտադրանք 0 0

81 Ոչ թանկարժեք այլ մետաղներ, մետաղախեցեղեն և դրանցից պատրաստված արտադրանք 0 0

82 Գործիքներ, դանակներ, գդալներ, պատառաքաղներ` ոչ թանկարժեք մետաղներից

այդ թվում` 0 0

8215 դանակներ, գդալներ, պատառաքաղներ` ոչ թանկարժեք մետաղներից 10 0

83 Ոչ թանկարժեք մետաղներից պատրաստված այլ իրեր

այդ թվում` 0 0

8303 զրահապատ սեյֆեր, չհրկիզվող

պահարաններ 10 0

84 Միջուկային ռեակտորներ, կաթսաներ, սարքավորումներ և մեխանիկական հարմարանքներ 0 0

85 Էլեկտրական մեքենաներ և սարքավորումներ, ձայնագրող սարքավորումներ, հեռուստասարքավորումներ, ընդունիչ և հաղորդիչ սարքավորումներ

այդ թվում` 0 0

8509 էլեկտրատեխնիկական կենցաղային

մեքենաներ 10 0

8510 էլեկտրասափրիչներ և մազեր կտրող

էլեկտրական մեքենաներ 10 0

8517 10 000 հեռախոսային ապարատներ 10 0

8518 խոսափողեր և բարձրախոսներ 10 0

8519 էլեկտրանվագարկիչ հարմարանքներ 10 0

8520 մագնիտոֆոններ և ձայնագրող այլ

սարքավորումներ 10 0

8521 տեսագրող և տեսավերարտադրող

սարքավորումներ 10 0

8522 8519-8521 խմբերում նշված

սարքավորումների բաղադրիչներ 10 0

8523, 8524 ձայնագրող ժապավեններ և

սկավառակներ 10 0

8527 ռադիոընդունիչներ 10 0

8528 հեռուստացույցներ 10 0

8529 8527, 8528 խմբերում նշված

սարքավորումների բաղադրիչներ 10 0

8540 հեռուստատեսային

էլեկտրոնաճառագայթային

խողովակներ 10 0

86 Լոկոմոտիվներ, տրամվայներ, վագոններ և այլ սարքավորումներ 0 0

87 Տրանսպորտային միջոցներ (բացի երկաթուղայինից)

այդ թվում` 10 0

8702 ոչ պակաս 10 ուղևոր (վարորդի հետ միասին) տեղափոխող

ավտոմեքենաներ,

այդ թվում` ավտոբուսներ 0 0

8703 90 100 էլեկտրական շարժիչով

ավտոմեքենաներ (տրոլեյբուսներ) 0 0

8704 բեռնատարներ 0 0

8713 հաշմանդամների սայլակներ 0 0

88 Թռչող ապարատներ, տիեզերական ապարատներ և այլն 0 0

89 Նավեր, նավակներ և լուղարկող այլ միջոցներ 0 0

90 Օպտիկական, լուսանկարչական, կինեմատոգրաֆիական, չափիչ, հսկիչ, բժշկական և վիրաբուժական սարքավորումներ ու գործիքներ 0 0

91 Ժամացույցներ և ժամացույցների մասեր

այդ թվում` 10 0

9108-9112,

9114 Ժամացույցների մասեր 0 0

92 Երաժշտական գործիքներ, դրանց բաղադրիչներ 0 0

93 Զենք և զինամթերք 0 0

94 Կահույք, անկողնային պարագաներ, լուսավորիչներ, հավաքովի շինարարական կառուցվածքներ

այդ թվում` 10 0

9402 բժշկական կահույք 0 0

9406 հավաքովի շինարարական

կառուցվածքներ 0 0

95 Խաղալիքներ, մարզական հարմարանքներ

այդ թվում` 0 0

9504, 9508 զվարճացնող խաղեր, կարուսելներ,

ատրակցիոններ, հրաձգարաններ և այլն 10 0

96 Տարբեր տեսակի պատրաստի իրեր 10 0

97 Արվեստի գործեր *) - -

______________

*) Արվեստի գործերի արտահանումը և ներմուծումը կատարվում է համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից ընդունված կարգի:

Հայաստանի Հանրապետության ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ

ՔԱՐՏՈՒՂԱՐ-ՆԱԽԱՐԱՐ Ս. ՄԱՆԱՍԱՐՅԱՆ

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։