ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
6 մայիսի 2010 թվականի N 490-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՐԿՐԱԲԱՆԱՀԵՏԱԽՈՒԶԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԱՋԱԿՑՄԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` 2010 ԹՎԱԿԱՆԻ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի դեկտեմբերի 24-ի N 1522-Ն որոշման 22-րդ կետի 1-ին ենթակետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել «Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի բյուջետային ծախսերի գործառական դասակարգման 04 բաժնի 04 խմբի 01 դասի «01. Երկրաբանահետախուզական աշխատանքների աջակցման ծառայությունների 2010 թվականի ծրագիրը»` համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Տ. Սարգսյան
2010 թ. մայիսի 11
Երևան
Հավելված
ՀՀ կառավարության 2010 թվականի
մայիսի 6-ի N 490-Ն որոշման
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՐԿՐԱԲԱՆԱՀԵՏԱԽՈՒԶԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԱՋԱԿՑՄԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` 2010 ԹՎԱԿԱՆԻ ԾՐԱԳԻՐԸ
NN
ը/կ Բնագավառը, օգտակար հանածոն, աշխատանքների փուլը և օբյեկտի անվանումը Աշխատանք-
ների կատարման սկիզբը Երկրաբանական առաջադրանքը
2010 թվականի համար 2010 թվականի ֆինանսավորման սահմանագումարը
(հազ. դրամ)
առաջին
եռամսյակ առաջին
կիսամյակ ինն ամիս տարի
1 2 3 4 5 6 7 8
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԻՋՈՑ-ՆԵՐԻ ՀԱՇՎԻՆ ԿԱՏԱՐՎՈՂ ԵՐԿՐԱԲԱՆԱՀԵՏԱԽՈՒԶԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ
ԸՆԴԱՄԵՆԸ, այդ թվում` 3 000.0 6750.0 10 500.0 15 000.0
1. Գեղամա լեռների հյուսիսային
և արևմտյան ստորոտների
1:50000 մասշտաբի երկրաբանական հանույթ
(К -38- 126- В, Г;
К -38-138- А,Б,В,Г) 2003 թ. Ամփոփ հաշվետվության ներկայացում, 1:50000 մասշտաբի երկրաբանական քարտեզների կազմում, որտեղ մանրամասն կեզրագծվեն կարևորագույն հրաբխային ֆորմացիաները, կառանձնացվեն մետաղային և տեխնոլոգիական
հումքի առումով հետաքրքրություն ներկայացնող հեռանկարային տեղամասեր 2 000.0 3 750.0 5 000.0 7 000.0
2. ՀՀ տարածքի էկզոգեն (արտածին) երկրաբանական պրոցեսների (սողանքների) մոնիթորինգի վարում և դրանց կադաստրի կազմում 2007 թ. ՀՀ տարածքի էկզոգեն (արտածին) երկրաբանական պրոցեսների (սողանքների) մոնիթորինգի վարում
և դրանց կադաստրի կազմում, որի հիման վրա կտրվի սողանքների ակտիվացման և կանխագուշակման վերաբերյալ տեղեկատվություն, կբացահայտվի երկրաբանական միջավայրի փոփոխման տենդենցը
ամփոփ հաշվետվության ներկայացում 500.0 1 500.0 2 5000.0 4 000.0
3. «ՀՀ պինդ օգտակար հանածոների հանքավայրերի վերաբերյալ կոմպյուտերացված տեղեկատվական համակարգի ստեղծում» ծրագրի երրորդ փուլ` Arc GIS միջավայրում ՀՀ (Սյունիքի և Վայոց ձորի մարզերի) մետաղական օգտակար հանածոների երևակումների վերաբերյալ կոմպյուտերացված տեղեկատվական համակարգի ստեղծում 2005 թ. Arc GIS միջավայրում ՀՀ (Սյունիքի և Վայոց ձորի մարզերի) մետաղական օգտակար հանածոների երևակումների վերաբերյալ կոմպյուտերացված տեղեկատվական համակարգի ստեղծում
միջանկյալ հաշվետվության ներկայացում 500.0 1 500.0 3 000,0 4 000,0
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար
Դ. Սարգսյան