ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
13 մայիսի 2010 թվականի N 537-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 30-Ի N 1330-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի հոկտեմբերի 30-ի «Հարկային վարչարարությանն օժանդակության նպատակով վիճակահանության անցկացման և պարգևավճարների տրամադրման կարգը հաստատելու մասին» N 1330-Ն որոշման 1-ին կետի 1-ին ենթակետով հաստատված կարգում կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունը`
1) կարգի 2-րդ կետի 1-ին ենթակետը «առաջին» բառից հետո լրացնել «կամ վերջին» բառերով.
2) կարգի 2-րդ կետի 4-րդ ենթակետը «առաջինից» բառից հետո լրացնել «կամ վերջինից», իսկ «առաջին» բառից հետո` «կամ վերջին» բառերով.
3) կարգի 11-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«11. Յուրաքանչյուր վիճակահանության համար նախատեսված բազային պարգևավճարների հիմնադրամից վիճակահանության արդյունքում շահող կտրոնների բազային պարգևավճարը տրամադրվում է հետևյալ չափերով`
հատուկ համարի առաջին նիշից սկսած`
հաջորդական հերթականությամբ բոլոր ութ
թվերը համընկնելու դեպքում` հինգ մլն դրամ
հատուկ համարի առաջին կամ վերջին նիշից սկսած`
հաջորդական հերթականությամբ
բոլոր յոթ թվերը համընկնելու դեպքում` հինգ հարյուր հազ. դրամ
հատուկ համարի առաջին կամ վերջին նիշից սկսած`
հաջորդական հերթականությամբ
բոլոր վեց թվերը համընկնելու դեպքում` հիսուն հազ. դրամ
հատուկ համարի առաջին կամ վերջին նիշից սկսած`
հաջորդական հերթականությամբ
բոլոր հինգ թվերը համընկնելու դեպքում` քսան հազ. դրամ
հատուկ համարի առաջին կամ վերջին նիշից սկսած`
հաջորդական հերթականությամբ
բոլոր չորս թվերը համընկնելու դեպքում` հինգ հազ. դրամ
հատուկ համարի առաջին կամ վերջին նիշից
սկսած` հաջորդական հերթականությամբ
բոլոր երեք թվերը համընկնելու դեպքում` երկու հազ. դրամ:».
4) կարգի 17-րդ կետը «առաջին» բառից հետո լրացնել «կամ վերջին» բառերով և հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ.
«Առաջին կամ վերջին նիշից սկսած` հաջորդական հերթականությամբ առաջին և վերջին երեք նիշերը միաժամանակ համընկնելու դեպքում պարգևավճարը վճարվում է յուրաքանչյուր համընկնելու համար:»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Տ. Սարգսյան
2010 թ. մայիսի 17
Երևան